Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Մասնակցության հրավեր․ «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի ընդունելություն
19 հոկտեմբերի, 2021
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը հայտարարում է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի նոր ընդունելություն:
Հնարավորություն ԵՄ արևելյան հարևանների կողմից․ Երիտասարդ եվրոպական դեսպաններ
11 հոկտեմբերի, 2021
Ցանկանու՞մ ես դառնալ երիտասարդ եվրոպական դեսպան: Եթե 16-ից 26 տարեկան ես և հանդիսանում ես արևելյան 6 գործընկեր երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա), Եվրոպական միության կամ Միացյալ Թագավորության* քաղաքացի, կարող ես մինչև ս.թ. հոկտեմբերի 24-ը ներկայացնել դիմում` «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը միանալու համար:
ՀԲԸՄ-ն հայտարարում է «Կին Ծրագրավորողներ» ծրագրի երկրորդ խմբի հավաքագրման մասին
11 հոկտեմբերի, 2021
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շարունակում է կանանց հզորացմանն ուղղված իր գործունեությունը՝ հայտարարելով իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի շարունակության մասին։ Այս ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ-ն Հայաստանի կանանց համար կազմակերպում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։
Դասընթացի մասնակցության հրավեր ԹԻՀԿ-ի կողմից․ հանրակրթության հաշվետվողականության բարելավման թեմայով
11 հոկտեմբերի, 2021
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է դասընթաց Հանրակրթության հաշվետվողականության բարելավման թեմայով՝ ներկայացնելու և քննարկելու հանրակրթության (և մասնավորապես դպրոցների) ոլորտում հանրային քաղաքականության միտումները, ընթացակարգերը, դպրոցների կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, մասնակցային և քաղաքացիական վերահսկման մեխանիզմները և գործիքակազմը։
Դասընթացը բաղկացած է&nb...
Մրցույթի մասնակցության հրավեր։ «100 գաղափար Հայաստանի համար»
07 հոկտեմբերի, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Սյունիքում երիտասարդ փորձագետների ակումբի ձևավորման հրավեր
05 հոկտեմբերի, 2021
«Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ-ն «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» («ՊրոՓաբլիկ») ծրագրի շրջանակներում հրավիրում է Սյունիքի երիտասարդ մասնագետներին մասնակցելու փորձագիտական ակումբի ձևավորմանը։
Նպաստի՛ր համայնքիդ ուժեղացմանը․ Տեսաուղերձների մրցույթ երիտասարդ սյունեցիների համար.
05 հոկտեմբերի, 2021
«Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» («ՊրոՓաբլիկ») ծրագրի շրջանակներում հրավիրում է Սյունիքի բոլոր համայնքների 15 տարեկանից բարձր երիտասարդներին մասնակցելու մարդու անվտանգության իրավունքի բաղադրիչների (մարդու իրավունքներ, սոցիալական, տնտեսական, շրջակա միջավայրի, առողջապահության, տուրիզմի, գյուղատնտեսության և պարենային ոլորտներ) վերաբերյալ տեսաուղերձների մրցույթին։
Դասընթացի մասնակցության հրավեր․ Ինչպես լուսաբանել կամ ինչպես չլուսաբանել կրոն(ներ)ին վերաբերող թեմաներն ու իրադարձությունները
30 սեպտեմբերի, 2021
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հետաքրքրված լրագրողներին և խմբագիրներին հրավիրում է մասնակցելու «Ինչպես լուսաբանել կամ ինչպես չլուսաբանել կրոն(ներ)ին վերաբերող թեմաներն ու իրադարձությունները» խորագրով դասընթացի, որը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 14-15-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում։