Մասնակցության հրավեր․ Քննադատական մտածողության դպրոց
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Երևանում գործող համալսարանների ուսանողներին մասնակցելու ուսանողների ինքնակազմակերպմանը և բուհերի կառավարման գործընթացներում ուսանողների ներգրավմանը նվիրված «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 18-ից 20-ը, Երևանում։
Դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության մեթոդաբանությանը, կքննարկեն ուսանողական ինքնակազմակերպման և ինքնակառավարման հնարավորությունները, ձեռք կբերեն ծրագրեր նախագծելու կիրառական հմտություններ։
Հատուկ ուշադրություն կդարձվի ուսանողների ինքնակառավարման կանոնակարգերի մշակման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև ուսանողական ժողովրդավարության, բուհերի կառավարման գործում ուսանողների ներգրավման հարցերին։ Դպրոցի շրջանավարտները հնարավորություն կստանան դիմելու ԵՀՀ-ի կողմից հայտարարվող փոքր դրամաշնորհներ ստանալու և սեփական գաղափարները իրականացնելու մրցույթին։
Դպրոցի մեթոդաբանությունը մասնակցային է և ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանք։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։
Դիմելու կարգը
Մասնակցել ցանկացող ուսանողները պետք է մինչև ս.թ. մարտի 13-ը ներառյալ լրացնեն առցանց հայտը և ուղարկեն ինքնակենսագրականը Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց. Դիմորդի Անուն Ազգանուն»:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] էլ. հասցեով։
Մասնակցության պայմանները
Մասնակցությունը դասընթացին անվճար է։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր (10:00-19:00): Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:
***
Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։