Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Հանդիպում-քննարկում Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքների արդյունավետության վերաբերյալ
18 փետրվարի, 2020
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերից սկսել է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, հետազոտում ենք նաև Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքների արդյունավետությունը։
Այս նպատակով աշխատանքային քննարկումներ ենք անցկացնում մասնագիտական խմբերի հետ։ Հերթական քննարկումը անցկացնելու ենք այն փաստաբանների մասնակցությամբ, ում վստահորդները առնչություն են ունեցել ԽՀՄ-ների հետ։ Մենք ցանկանում ենք լսել մեր փաստաբան գործընկերների դիտարկումներն ու մտահոգությունները ԽՀՄ-ների աշխատանքի վերաբերյալ։
WEASA 2020
18 փետրվարի, 2020
The digital transatlantic rift – this section will look at how the EU and US approach big tech regulation, where they agree and where they differ. It will also investigate how this debate affects the fight against disinformation in the Eastern Partnership and the Western Balkans.
EFA Foundation | Կրթաթոշակի մանրամասներ
18 փետրվարի, 2020
Every year, over 650 students from almost 100 nationalities participate as scholarship holders in the European Forum Alpbach. Join smart minds from around the world in a charming Alpine village, immersing yourself in an environment bursting with novel ideas, new ways of thinking and opportunities for making great contacts.
«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը փնտրում է մարզային համակարգողների
18 փետրվարի, 2020
«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը փնտրում է մարզային համակարգողների Տավուշ, Շիրակ և Լոռի մարզերում՝ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում` սահմանային համայնքներում կանաչ առաջընթացի համար» նախագծում ներգրավելու համար։ Նախագիծը միտված է ընդլայնելու սոցձեռներեցության և կանաչ նորարարության հնարավորությունները Հայաստանում և Վրաստանում՝ սահմանային գյուղական համայնքների խոցելի երիտասարդության համար։
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ»․ դրամաշնորհային ծրագրին առաջարկներ ներկայացնելու հրավեր
14 փետրվարի, 2020
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 180,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 10,000-ից մինչև 25,000 եվրո արժողության դրամաշնորհներ` 8-ից 12 անհատների կամ կազմակերպությունների:
Արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրները Հայաստանում
13 փետրվարի, 2020
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ՀՀ Ազգային Ժողովի, ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (IDEA), Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ համատեղ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է հանրային քննարկում «Արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով։
ԷՐԱՍՄՈՒՍ Երիտասարդ Ձեռնարկատերերի համար
13 փետրվարի, 2020
ԷՐԱՍՄՈՒՍԸ երիտասարդ ձեռնարկատերերի փոխանակման ծրագիր է, որն ուղղված է օգնելու սկսնակ ձեռնարկատերերին Եվրամիության երկրների ձեռնարկատրիություններից մեկում վերապատրաստվելու միջոցով ձեռք բերել փոքր և միջին ձեռնարկությունները կառավարելու համապատասխան հմտություններ։ Այն նպաստում է նորարարական հմտությունների բարելավմանը և խրախուսում միջսահմանային գիտելիքների և փորձի փոխանակումը ձեռնարկատերերի միջև։
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
13 փետրվարի, 2020
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ԵՊՀ կառավարչի (այսուհետ` ռեկտոր) թափուր պաշտոնի համար: Մրցույթին կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք: