Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
«Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում
17 հոկտեմբերի, 2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հայաստանում Կանաչ Լաբորատորիա - 2019 մասնակցության հրավեր
17 հոկտեմբերի, 2019
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի Երևանյան գրասենյակը հայտարարում են Կանաչ Լաբորատորիա - 2019 մասնակցության մրցույթ:
Call for applications. OSF EURASIA PROGRAMME FELLOWSHIPS AT THE UNIVERSITY OF TARTU
16 հոկտեմբերի, 2019
The University of Tartu (Estonia) announces a call for applications for doctoral candidates and PhD- holding academics in the Social Sciences for a five-month fellowship at the Johan Skytte Institute of Political Studies, supported by the Eurasia Programme of the Open Society Foundations. The call is addressed to citizens of Armenia, Azerbaijan, Belarus, Georgia, Kazakhstan, Kyrgyzstan, Moldova, Tajikistan, Turkmenistan, Ukraine and Uzbekistan.
«Երիտասարդների դերը որոշումների կայացման և խաղաղարարության գործընթացներում» դասընթացների մասնակցության հրավեր
16 հոկտեմբերի, 2019
Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան և Իջևան համայնքներում բնակվող երիտասարդներին հրավիրում ենք մասնակցելու «Երիտասարդների դերը որոշումների կայացման և խաղաղարարության գործընթացներում» դասընթացների շարքին։ Դասընթացները բաղկացած են 4 մոդուլներից՝ յուրաքանչյուրը նախատեսված կես օրվա համար։ Դասընթացները կազմակերպվելու են Բերդում, Նոյեմբերյանում և Իջևանում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում։
«#DEMOCoDesign Lab» ոչ խոշորացված համայնքների բնակիչների համար
14 հոկտեմբերի, 2019
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը 2019թ. նոյեմբերի 15-17-ը կազմակերպում է հերթական «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը ոչ խոշորացված համայնքներում(‼) ` տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցությունը խրախուսելու նպատակով։
Քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագիր 2019
14 հոկտեմբերի, 2019
Ծրագիրն ուղղված է աջակցելու հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել առաջադեմ ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր ոլորտներում բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերներն ու մշակել կիրառական լուծումներ:
Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ ուսուցողական տեսանյութերի սցենարների մշակման մրցույթի հրավեր
11 հոկտեմբերի, 2019
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
Աշխատանքի հայտարարություն․ Հաղորդակցության մասնագետ
10 հոկտեմբերի, 2019
The My Armenia Program funded by USAID and implemented by the Smithsonian Institution in partnership with Solimar International, is searching for a Communications Specialist who will focus on communications and outreach initiatives for the My Armenia Program, as well as serve as the main liaison with USAID, local government bodies, and other key counterparts as guided by COP.