Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Հայկական դրամաշնորհներ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կողմից
26 դեկտեմբերի, 2024
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ընդունում է դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ, որոնք միտված են Հայաստանում աշխատուժի զարգացմանը։ Մենք դրամաշնորհներ կտրամադրենք այն նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ռազմավարական նպատակներին․ մասնավորապես, կենտրոնանում են մեծահասակների աշխատանքային և մասնագիտական հմտությունների զարգացման, զբաղված աշխատուժի կարողությունների վերազինման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՆՄԿ և ՄՄԿ) համակարգերի բարելավման և կրթական հաստատություններում կարիերայի ծառայությունների ամրապնդման ուղղությամբ։ Մեր առջև դրված խնդիրների լայն շրջանակը միտված է նպաստելու աշխատուժի զարգացման գործընթացին համակարգային և անհատական մակարդակներում՝ ապահովելով չափելի արդյունք և տևական ազդեցություն ոլորտում։
Հայաստանի երիտասարդ ձեռներեց ծրագրի մասնակցության դիմում-հայտ Ջինիշյան հիմնադրամի կողմից
26 դեկտեմբերի, 2024
Վերջնաժամկետ` 15 հունվարի, 2025
"Ջինիշյան" հիշատակի հիմնադրամը իրականացնում է "Հայաստանի երիտասարդ ձեռներեց" ծրագիրը՝ լինելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցի (YBI) անդամ։ Ծրագիրը նախատեսված է 18 - 35 տարեկան ձեռներեցների կամ ձեռներեցությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար, ովքեր կիրականացնեն իրենց տնտեսական գործունեությունը ՀՀ մարզերում։
Հայտերի ընդունման հրավեր․ Փորձագետների ներգրավում ՏԻՄ կարողությունների զարգացման համար
19 դեկտեմբերի, 2024
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ կարողությունների և ընթացակարգերի զարգացման նպատակով։
Դասընթացավարի մրցույթի հայտարարություն Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից
09 դեկտեմբերի, 2024
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավարի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։
Վեբինարի հրավեր. «Համակարգային փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում MSD մոտեցման կիրառմամբ
28 նոյեմբերի, 2024
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ և Ձեր կազմակերպության հետաքրքրված ներկայացուցիչներին մասնակցելու «Համակարգային փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտում «շուկայական համակարգերի զարգացում» (MSD) մոտեցման միջոցով» և «Համակարգային փոփոխություններ գյուղական զբոսաշրջության ոլորտում «շուկայական համակարգերի զարգացում» (MSD) մոտեցման միջոցով» խորագրով անվճար վեբինարներին:
Դրամաշնորհային հնարավորություն CirculUP!-ի կողմից․ ՔՀԿ-ների դրամաշնորհներ՝ խթանելու շրջանաձև տնտեսության իրազեկումը
22 նոյեմբերի, 2024
CirculUP! ծրագիրն ուրախ է հայտարարել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար նոր հնարավորության մասին՝ դիմելու ֆինանսական աջակցության՝ ուղղված շրջանաձև տնտեսության իրազեկմանն ու ըմբռնմանը:
Հայտերի ընդունման հնարավորություն The Armenian Integrity Project-ի կողմից․ Իշխանավորելով ՔՀԿ-ներին հանուն մասնակցային հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման գործում (անգլերեն)
31 հոկտեմբերի, 2024
The Armenia Integrity Project is a five‐year program funded by the United States Agency for International Development (USAID) and implemented by Dexis.
Դասընթացի հրավեր․ Կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացում թեմայով
29 հոկտեմբերի, 2024
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Գերմանական Մարշալ հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Բլեք Սի Թրասթ»-ի (The Black Sea Trust for Regional Cooperation) աջակցությամբ, մեկնարկում է «Ուժեղ ՔՀԿ-ներ՝ հանուն ժողովրդավարության» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունները, կառավարման համակարգերն ու քաղաքականությունների բարելավմանն ուղղված ջանքերը։