Ենթադրամաշնորհի մրցույթ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանությանը
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հայտարարում է ենթադրամաշնորհի մրցույթ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանությանը։
Հրավիրում ենք ՀՀ-ում գործող իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացնելու հայտադիմումներ՝ տեղահանված անձանց իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
Ծրագրի նպատակը
Իրավաբանական աջակցության և խորհրդատվության միջոցով պայքարել տեղահանվածների աշխատանքային և սոցիալական իրավունքների հնարավոր խախտումների դեմ ու ապահովել նրանց հասանելիությունը սոցիալական ծառայություններին։
Ովքե՞ր կարող են դիմել
ՀՀ պետական ռեգիստրում գրանցված և ՀՀ-ում գործունեություն իրականացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունները (ՀԿ-ներ)։
Բյուջե և տևողություն
Գումար` 50,000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ (կտրամադրվի մեկ կազմակերպության)։
Տևողություն` 12-ից (նվազագույնը) մինչև 24 (առավելագույնը) ամիս։
Հնարավոր գործողությունների տեսակներ (ուղղորդող ցանկ)․
- Գործարկել թեժ գծի ծառայություն՝ ԼՂ-ից տեղահանվածներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար։
- Տրամադրել աջակցություն և ապահովել ներկայացուցչություն դատական գործընթացների ընթացքում։
- Հասցեագրել իրավական խնդիրները, որոնց բախվում են ԼՂ-ից տեղահանվածները, և նպաստել դրանց լուծմանը։
- Աջակցել փախստականներին վարչական ակտերը բողոքարկելու գործում։
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 31՝ ժամը 18։00:
Մանրամասները և հայտադիմումը՝
https://demdev.org/hy/2026/07/07/26-7-6/
