Այս ներկայացումը հարցադրում է, թե արդյո՞ք մարմինն էլ է սահման, և թե ի՞նչպես կարող են մարնինները միավորվել։ Ներկայացման միջոցով Դույգու Բոստանջըն ու «Բաարդիա» պարային լաբորատորիայի անդամները արտահայտում են իրենց մտքերն ու ընկալումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, փակ սահմանի, ինչպես նաև երկու հարևան ժողովուրդների՝ միմյանց հանդիպելու հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիսատեսը ներկայացման ընթացքում մասնակցելու, իսկ ավարտից հետո պարողներին հարցեր ուղղելու հնարավորություն կունենա։
Հասցե
ՆՓԱԿ - Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն
Փավստոս Բուզանդի 1/3, 0010 Երեւան, Հայաստան
*** Այստեղ կարող եք կարդալ Դույգուի անձնական բլոգը, որտեղ նա պատմում է Հայաստան կատարած իր ճանապարհորդության և այնտեղ ապրելու իր փորձի մասին։
Դույգու Բոստանջըն ավարտել է Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի արդյունաբերական դիզայնի բաժինը։ Նա զբաղվում է լուսանկարչությամբ, վիդեո նկարահանումներով, ինչպես նաև ժամանակակից պարով։
2014թ.-ին Դույգուի «Simulacrum» կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվել է SinemaDansAnkara ֆիլմերի փառատոնին։ Արդեն երեք տարի է՝ նա աշխատում է սեփական մարմինը բացահայտելու ու շարժումներ զարգացնելու ուղղությամբ։
Ներկայումս նա Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում աշխատում է Ժամանակակից արվեստի ինստիտուտում:
Հրանտ Դինք հիմնադրամը գործարկել է Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը 2014թ.-ին՝ խթանելով միջսահմանային կապերի ավելացումն ու համագործակցությունը այնպիսի ոլորտների շրջանակներում, որտեղ նկատվում է փորձի փոխանակման և կայուն համագործակցության կարիք, այդ թվում գիտության, քաղաքացիական հասարակության, մեդիայի, մշակույթի և արվեստի, իրավագիտության և թարգմանչական գործի ոլորտներում:
15 մասնակից՝ Հայաստանից և Թուրքիայից, ներկայումս ապրում և հստակ ծրագրի շրջանակներում իրենց գործունեությունն են ծավալում հարևան երկրի հյուրընկալող կազմակերպություններում։
Ավելացված է նոր հնարավորություն` «Become an observer» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Applications - Investigative Journalism Training Program on Combatting Corrosive Capital/Illicit Financial Flows/Strategic Corruption» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Applications for Cultural Events on Key Social and Democratic Issues» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Newly Established Women-Led CSOs: Institutional Capacity-Building Grants (3–6 Months)» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Creative Europe: international training programme on safeguarding immovable cultural heritage» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «We Are Looking for Long-Term Observers» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Networking grants for civil society organisations from Eastern Partner countries» Տեսնել ավելին