Թվապատում 2018 մրցույթ
«Թվապատում 2018» մրցույթը սպասում է փոփոխությունների մասին լրագրողական պատմությունների մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Արդեն 4-րդ անգամ անցկացվող լրագրողական մրցույթն այս տարի ունի նոր անվանակարգ՝ նվիրված մարդու իրավունքներին:
Թվապատումը շարունակում է խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, ինչը նպաստում է հասարակության իրազեկման բարձրացմանը մարդու իրավունքների և 3 կոնկրետ ոլորտային ռեֆորմների վերաբերյալ:
«Թվապատում 2018»-ի անվանակարգերն են
✔️ Homo Agendi (Գործող անձ) (մրցանակ ստանում է և՛ նյութի հեղինակը, և՛ հերոսը)
✔️ Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում
✔️ Դիտակ. հետաքննական լրագրություն
✔️ Ստատուս․ մարդու իրավունքներ
✔️ Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում Նախատեսված են 200 000 – 300 000 դրամ մրցանակներ:
Վերջին՝:
✔️ Ես քվեարկում եմ անվանակարգի հաղթողը որոշվում է մրցանակաբաշությունից հետո:
Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Նյութերը պետք է հրապարակված լինեն 2017 թ․ հուլիսի 20-ից 2018թ. հուլիսի 30-ը ժամանակահատվածում հայաստանյան լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից և ժանրից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Թվապատման կայքում http://tvapatum.mediainitiatives.am/ լրացնել առցանց հայտը մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Առաջարկում ենք հայտն ուղարկելիս կայքում ծանոթանալ մրցույթի պայմաններին, անվանակարգերի նկարագրությանը, Հարց ու պատասխան բաժնի բովանդակությանը, այլ մանրամասների:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել
Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 112)
Սոնա Քոչարյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 126)
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:
-------------------------------------------------
«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: