Հ. Բյոլի «Բիլիարդ ինն անց կեսին» նովելը (1959թ). գրքի քննարկում
«ԲյոլՅան ընթերցումները» Հայնրիխ Բյոլ Հիմնադրամ - Հարավային Կովկաս Երևանի գրասենյակի կողմից նախաձեռնած միջոցառումների շարք է, որը տրամադրում է հարթակ Հայաստանում ներկա սոցիալ-քաղաքական միտումների շուրջ քննարկումների համար՝ գերմանացի գրող Հայնրիխ Բյոլի գրական-քաղաքական գործերի լույսի ներքո: Անդրանիկ այս միջոցառմանը կքննարկենք Հ. Բյոլի «Բիլիարդ ինն անց կեսին» նովելը (1959թ): Նովելում (հայերեն թարգմանված է) ամփոփվում է Գերմանիայի հետպատերազմյան ժամանակի հանրության ընդհանուր համայնապատկերը, որի բնութագրականն է բևեռացումը ագրեսիվ մեծամասնության և փոքրաթիվ այլախոհների միջև: Նովելում արծարծվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են նոր կարգերի, արժեքների գայթակղության և դեռևս հին բարքերի ստվերում գտնվող իրականության զուգահեռները, անհատի մանիպուլացումը որպես վարչակարգի գոյատևման զենք: Երեկոյի ընթացքում կանդրադառնանք այս և մյուս հարցերին` Հայաստանի ներկա սոցիալ-քաղաքական խմորումների համատեքստում:
Բացման խոսք՝ Շտեֆան Մայստեր, Հայնրիխ Բյոլ Հիմնադրամ - Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն
Բանախոսներ՝
- Անուշ Սեդրակյանը, գրականագետ, ԵՊՀ/ՀԱՀ դասախոս
- Արքմենիկ Նիկողոսյանը, գրականագետ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատող
Վարում է՝ Արմեն Հայաստանցին, արձակագիր, PEN Հայաստան նախագահ:
Միջոցառման լեզուն. Հայերեն և անգլերեն (համաժամանակյա թարգմանությամբ)
Վայրը՝ Երևանի Գյոթե Կենտրոն, Մհեր Մկրտչյան 1, Երևան, 2019թ. դեկտեմբերի 19, ժ. 18:00: Մուտքն ազատ է:
Քննարկումը կեզրափակենք տարեվերջյան ընդունելությամբ` մեր գործընկերների, շրջանավարտների և ընկերների հետ ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումների, գաղափարների և տեղեկության փոխանակման մթնոլորտում: Սիրով սպասում ենք