«Քաղաքացին հանուն արդյունավետ կառավարման» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած համաժողովրդական հեղափոխությունից հետո առաջ եկող մարտահրավերները, դրան հաջորդած իշխանափոխության և կառավարության տարբեր գերատեսչություններում ձևավորված նոր իրադրությունը, համակարգերի բարեփոխման հրամայականը՝ անհրաժեշտություն է առաջանում մոբիլիզացնել առկա մարդկային և մասնագիտական ռեսուրսները, որոնք ըստ պահանջարկի կուղղվեն կառավարության տարբեր գերատեսչություների աշխատանքների բարելավմանը, աշխատակիցների հմտությունների զարգացմանն ու համակարգերի հետագա արդյունավետ գործառմանը:
Այս օրերին տարբեր մասնագետներ, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու պետության կառավարման բարելավմանը՝ ներդնելով սեփական գիտելիքը, հմտություններն ու ունակությունները, և կարիք կա համակարգելու այդ գործընթացը՝ աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար:
Այս օրերին տարբեր մասնագետներ, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու պետության կառավարման բարելավմանը՝ ներդնելով սեփական գիտելիքը, հմտություններն ու ունակությունները, և կարիք կա համակարգելու այդ գործընթացը՝ աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ելնելով վերոնշվածից՝ առաջարկում ենք ստեղծել տարբեր մասնագետներից կազմված նախաձեռնող խումբ, որը պատրաստ է հասարակական/կամավոր հիմունքներով աջակցել նորաստեղծ կառավարության կայունության ապահովմանը՝ ներդնելով իր հմտություններն ու կարողությունները:
Մասնագետների/փորձագետների խումբը կաջակցի կառավարության տարբեր գերատեսչությունների ծրագրերի, հայեցակարգերի, ռազմավարարական պլանների մշակման հմտությունների զարգացմանը՝ կազմակերպելով դասընթացներ, աշխատաժողովներ (workshop), ֆորումներ, խմբային և անհատական խորհրդատվություն ըստ պահանջարկի:
Բոլոր այն մասնագետները, ովքեր պատրաստակամ են կիսվել իրենց փորձով ու աջակցել նորաստեղծ կառավարությանը կարող են միանալ նախաձեռնությանը:
Նախաձեռնության անդամագրվելու համար անհրաժեշտ է կատարել 2 քայլ՝
Լրացնել օնլայն հարցաթերթը՝ https://bit.ly/2rXHJYi
Միանալ ֆեյսբուքյան խմբին՝ https://bit.ly/2wTYERb
Հ.Գ. Նախաձեռնությունը կասկածի տակ չի առնում կառավարության և/կամ դրա անդամների մասնագիտական որակներն ու կարողությունները: Նախաձեռնությունը բացառապես քաղաքացիական պարտքի դրսևորում է և արտահայտում է անդամների պատրաստակամությունը և չի համակարգվում կառավարության կողմից: