ԷՐԱԶՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների համար
Աղբյուրը ՝ Jinishian Memorial Foundation
ԷՐԱԶՄՈՒՍԸ երիտասարդ ձեռներեցների փոխանակման ծրագիր է, որն ուղղված է օգնելու վերապատրաստվել սկսնակ ձեռներեցներին Եվրամիության երկրների ձեռնարկատիրություններից մեկում` փոքր և միջին ձեռնարկությունները կառավարելու համապատասխան հմտություններ ձեռք բերելու նպատակով։ Այն նպաստում է նորարարական հմտությունների բարելավմանը և խրախուսում միջսահմանային գիտելիքների և փորձի փոխանակումը ձեռներեցների միջև:
Ծրագրի նկարագրությունը
ԷՐԱԶՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների համար ծրագիրն օգնում է ապահովել սկսնակ ձեռներեցներին ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ հմտություններով։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Նոր (սկսնակ) ձեռնարկատերերին 1-6 ամիս ժամանակահատվածով հյուրընկալվել եվրոպական որևէ երկրի փորձառու (հյուրընկալող) ձեռներեցի մոտ՝ փոխանակվելով գիտելիքներով և բիզնես գաղափարներով։ Հյուրընկալման ծախսերը ֆինանսավորվում են Եվրահանձնաժողովի կողմից:
Ո՞վքեր կարող են մասնակցել ծրագրին
Նոր (սկսնակ) ձեռներեցներ
- Երիտասարդ ձեռներեցները, ովքեր ունեն իրատեսական գործարար գաղափար և պատրաստվում են հիմնել նոր ձեռնարկություն,
- Սկսնակ ձեռներեցներ՝ գրանցված վերջին 3 տարվա ընթացքում:
Հյուրընկալող (փորձառու) ձեռներեցներ
- 3 տարուց ավելի փորձառություն ունեցող փոքր և միջին ձեռնարկատիրության հիմնադիր/տնօրեն,
- Փորձառու ձեռներեցեր, ովքեր պատրաստակամություն կհայտնեն գիտելիքներով և կուտակած փորձով կիսվել նոր (սկսնակ) ձեռներեցների հետ, ինչպես նաև հանդես գալ որպես մենթոր:
Ծրագրի առավելությունները
Նոր (սկսնակ) ձեռներեցները ձեռք են բերում մի շարք առավելություններ, նրանք կվերապատրաստվեն 39 մասնակից երկրներից մեկի փոքր կամ միջին չափի ձեռնարկությունում։ Դա կհեշտացնի նրանց գործունեության հաջող մեկնարկը կամ կամրապնդի նրանց նորաստեղծ ձեռնարկությունը։ Երիտասարդ ձեռներեցները կօգտվեն նաև նոր շուկաներ մուտք գործելու առավելությունից և արտերկրի ձեռներեցների հետ համագործակցելու պոտենցիալ հնարավորությունից:
Հյուրընկալող ձեռներեցները կօգտվեն մոտիվացված Սկսնակ ձեռներեցների նոր գաղափարներից և դրանք կգործածեն իրենց ձեռնարկությունում:
Ինչպե՞ս մասնակցել ծրագրին
Սկսնակ և փորձառու ձեռներեցները, ովքեր ցանկություն ունեն մասնակից լինելու ձեռներեցների փոխանակման ծրագրին, կարող են լրացնել հայտը և ընտրել իրենց համապատասխան միջնորդ կազմակերպություն: Հայտը կարող են լրացնել՝ հետևելով հղմանը: Ծրագրին կարող եք դիմել և մասնակցել 2020-2024 թթ. ընկած ժամանակահատվածում:
Ջինիշյան հիմնադրամը Եվրահանձնաժողովի կողմից ընտրվել է որպես կոնտակտային կենտրոն, որն ուղղորդելու է ձեռներեցներին ողջ փոխանակման ծրագրի ընթացքում՝ աջակցելով հայտադիմումի լրացման, ինչպես նաև համապատասխան ձեռներեցների հետ փոխշահավետ հարաբերությունների ստեղծման հարցում:
Ջինիշյան հիմնադրամը ծրագրին մասնակցում է 7 երկրներից ներկայացված և 8 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումով: Կոնսորցիումի համակարգող կազմակերպությունն է MICROFINANZA SRL (Իտալիա), իսկ գործընկեր կազմակերպություններն են՝ ASOCIACION EDUCATIVA POR LA INTEGRACION Y LA IGUALDAD (Իսպանիա), KIZ SINNOVA GESELLSCHAFT FUR SOZIALE INNOVATIONEN GGMBH (Գերմանիա), ASSOCIAZIONE ARTIGIANI E PICCOLE IMPRESE MESTRE CGIA (Իտալիա), LATVIJAS ASOCIACIJA EIROPAS KOPIENAS STUDIJAM (Լատվիա), SDRUZHENIE BULGARSKA TARGOVSKO-PROMISHLENA PALATA (Բուլղարիա), Zeytin Grup Danismanlik Ars. Org. Egt. Mim. Ins. Bils. Tic. Ltd. Sti. (Թուրքիա) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (Հայաստան):
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար և հայտը լրացնելու ընթացքում հարցեր առաջանելու դեպքում կարող եք զանգահարել ՋՀՀ գրասենյակ՝ (00374 91) 54 94 37, (00374 94) 54 49 71, (00374 77) 54 44 12, (00374 10) 54 44 17, 54 44 18 հեռախոսահամարներով: