«Մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և խտրականության արգելք» թեմայով եռօրյա դասընթաց Աշտարակում
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզում կազմակերպում է «Մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և խտրականության արգելք» թեմայով եռօրյա դասընթաց, որի նպատակն է բարձրացնել մարզի հանրութան իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների, հանդուրժողականության, խտրականության, խոսքի ազատության և ատելության խոսքի վերաբերյալ:
Դասընթացը տեղի կունենա 2016 թ.-ի հոկտեմբերի 5-7-ը՝ ժամը 11:00-17:00-ն, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Աշտարակի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի գրասենյակում: Ավարտին մասնակիցներին կշնորհվեն մասնակցության վկայականներ:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը մինչև 2016 թ.-ի հոկտեմբերի 1-ը: Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար:
Հայտադիմումը այստեղ՝ https://docs.google.com/a/epfound.am/forms/d/e/1FAIpQLSd1xYbm4GpoEsnnM2nhTwmaUm0xUeJVkOXOiXhIKgl0zPbTMQ/viewform