“ԿԻՆ” Միջազգային կինոփառատոն: նոյեմբերի 4-8
Աղբյուրը՝ այստեղ
ԿԻՆ” Միջազգային կինոփառատոնը այս տարի հանդիսատեսի առջև իր դռները կբացի նոյեմբերի 4-8-ը։
Բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, 19։00-ին։
Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ, Մելիք-Ադամյան 2/2
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք...
Մուսա լեռ. ճանապարհ դեպի տուն
1915թ. Հայոց ցեղասպանության ընթացքում Մուսա լեռը շրջապատող հայկական 6 գյուղերի`Քեբուսիեի, Յողունօլուքի, Բիթիասի, Վագըֆի, Խդրբեկի, Հաջի Հաբիբլիի բնակիչները հրաժարվեցին ենթարկվել Օսմանյան կայսրության վտարման հրամանագրին և կազմավորեցին պաշտպանական ուժ: Դիմադրողները մոտ 5000 մարդ էին, և նրանցից միայն 600-ն էին ռազմիկներ` սահմանափակ քանակությամբ զենք ու զինամթերքով: Ֆիլմը պատմում է հայ ընտանիքի մասին, որն ուղևորվում է իր նախնիների երկիր:
Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://kinfestival.com/program/