«Ճանաչի՛ր իրավունքներդ՝ եղիր պաշտպանված» ինտերակտիվ դասընթաց
Իջևան Ինֆոտան կամավոր Դավիթ Խաչատրյանը՝ համագործակցելով Իջևանի Ինֆոտան և «Մեկ քայլ առաջ» բարեգործական ՀԿ-ի հետ, օգոստոսի 23 - ին ժամը 12:00 - ին անցկացնում է «Ճանաչի՛ր իրավունքներդ՝ եղիր պաշտպանված» թեմայով ինտերակտիվ դասընթաց:
Դասընթացը նպատակ ունի ՝
• իրազեկել հասարակությանը իրենց իրավունքների և ազատությունների մասին
• ծանոթացնել մարդու իրավունքներին առնչվող սահմանադրական նոր փոփոխություններին
• արմատավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ամրապնդող արժեհամակարգ քաղաքացիների շրջանում
• նպաստելու մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը:
Դասընթացի ընթացքում կքննարկվի մարդու հիմնական իրավունքները և ազատությունները, կներկայացվի սահմանադրական փոփոխությունները:
Լինելու են նաև ինտերակտիվ խաղեր՝ լսարանին թեմայի քննարկման մեջ ամբողջությամբ ընդգրկելու համար:
Եթե ցանկանում ես դառնալ այս հետաքրքիր դասընթացի մասնակիցը, որպեսզի կարողանաս հետագայում պաշտպանել քո իրավունքները և թույլ չտալ դրանց ոտնահարումը՝ ուրեմն շտապիր գրանցվել` դիմելով Իջևանի Ինֆոտուն: