Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 21 դեկտեմբերի, 2016
«Կյանքը սահմանում» խորագրով լուսանկարների ցուցահանդես
Հարգելի գործընկեր,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Կյանքը սահմանում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում (հասցե՝ ք.Երևան, Աբովյան փ.16):
Այն կազմակերպել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը՝ PAN Photo-ի հետ համագործակցությամբ:
Կցուցադրվեն Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ 9 համայնքների (Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Վազաշեն, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի) դպրոցականների աշխատանքները:
Մինչ ցուցահանդեսը նշված համայնքներում կազմակերպվել են լուսանկարչության դասընթացներ:
Յուրացված գիտելիքները երիտասարդ լուսանկարիչները կիրառել են՝ փորձելով լուսանկարների միջոցով փոխանցել իրենց հայրենի գյուղի կյանքը, առանձնահատկությունները, սիրելի անկյուններն ու տրամադրությունը:
PAN Photo-ն նույնպես պատրաստել է յուրաքանչյուր գյուղի առօրյան պատկերող ֆոտոշարք: Բոլոր լուսանկարները ներկայացվեն
PAN Photo-ն նույնպես պատրաստել է յուրաքանչյուր գյուղի առօրյան պատկերող ֆոտոշարք: Բոլոր լուսանկարները ներկայացվեն
ցուցահանդեսի ժամանակ՝
դեկտեմբերի 23-24-ին:Բացման արարողության ժամանակ լավագույն երեք աշխատանքների երիտասարդ
հեղինակները կազմակերպիչների կողմից կստանան
մրցանակներ: Միջոցառման և նախաձեռնության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հրավերում:Ուրախ կլինենք Ձեր
մասնակցության համար: