«Մասնակցային բյուջետավարում՝ հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագրին անհրաժեշտ է Փորձագետ դասընթացավար
Անվանում՝ Դասընթաց երիտասարդական խմբերի հետ 3
Գործունեության վայր՝ Գ. Ախուրյան, Շիրակի մարզ
Ծրագրի համառոտ նկարագրությունը.
««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն «Համայնքների ֆինանսիստների միություն» ՀԿ կողմից իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Մասնակցային բյուջետավարում՝ հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է նպաստել կարիքների վրա հիմնված ավելի թափանցիկ բյուջետային արդյունավետ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը՝ Ախուրյանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ֆինանսական որոշումների մասին իրազեկվածության բարձրացման, բյուջետային գործընթացներին բնակիչների կողմից իմաստալից և տեղեկացված մասնակցության ապահովման միջոցով:
Ծրագրի շրջանակներում հայտարարվում է փորձագետ-դասընթացավարի մրցույթ:
Փորձագետ-դասընթացավարի հիմնական պարտականությունները.
- Ծրագրային թիմի հետ համատեղ ուսուցման մեթոդաբանության, ուսուցողական մոդուլի մշակում
- Ձևավորված 3 երիտասարդական խմբերի անդամների համար դասընթացների անցկացում «Տեղական ինքնակառավարում», «Բյուջետային գործընթաց», «Մասնակցային բյուջետավարում» թեմաներով։
Անհրաժեշտ որակավորումներ
- Տնտեսագիտական բարձրագույն կրթություն,
- Ոչ ֆորմալ կրթության ծրագրերում դասավանդման 3 տարվա փորձառություն,
- Թիմում աշխատելու կարողություն և մոտիվացիա,
- Ուսուցման թեմաների վերաբերյալ հիմնարար գիտելիքների ու տեղեկատվության բարձր մակարդակ Ժամանակացույցը.
Դասընթացների տևողությունը կլինի 18 ժամ (յուրաքանչյուր դասընթաց՝ 2 օր, 3-ական ժամով)։
Դասընթացների սկիզբը՝ դեկտեմբերի 15, 2016թ.
Դիմումների ներկայացման կարգը.
Պահանջներին բավարարող փորձագետները կարող են ուղարկել՝
- կենսագրականը (CV)՝ընդգծելով նման առաջադրանքներ կատարելու փորձառությունը,
- հետաքրքրվածության նամակ։
Անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել[email protected] էլ. հասցեին՝մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 23։59 ՝թեմա բաժնում նշելով փորձագետ-դասընթացավար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Կոմպասս» ՀԿ գրասենյակ՝ ՀՀ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9ա, 3-րդ հարկ, 1, 3 սենյակ կամ զանգահարել 095160100: