"Ընտրությունների գրագետ լուսաբանում" մեկօրյա դասընթաց
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում էական նշանակություն են ունենալու լրագրողները, որոնց գրագետ լուսաբանումից է ձեւավորվում նաեւ ընտրությունների արդյունքների հանրային ընկալումը:
Այս ընտրությունների գրագետ լուսաբանման գրավականներից մեկը Ընտրական նոր օրենսգրքի նրբություններին տիրապատելն է: Լրագրողները պետք է իմանան սեփական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ տիրապետեն ընտրական գործընթացի կազմակերպման և իրականացման մանրամասներին: Դինամիկ զարգացող ընտրական գործընթացում, հատկապես՝ քվեարկության օրը, հաճախ բարդ է կողմնորոշվել՝ այս կամ այն երեւույթը քաղաքացու ընտրական իրավունքի խախտո՞ւմ է, թե՞ ոչ: Ո՞ր արարքը կարելի է համարել ընտրական հանձնաժողովի գործերին միջամտություն, ընտրությունների արդյունքների կեղծման փորձ կամ դիտորդների ու վստահված անձանց իրավունքների սահմանափակում:
Հաշվի առնելով վերը նշված խնդիրները՝ «Հոդված 3» ակումբը հրավիրում է լրագրողներին մասնակցելու ընտրությունների լուսաբանման թեմայով մեկօրյա դասընթացին:
Դիմելու համար լրացրեք հայտը հետևյալ հղումով՝https://goo.gl/H0NF0B :
Դիմումների վերջնաժամկետն է փետրվարի 2֊ը։
Դասընթացն անվճար է, կտրամադրվի սուրճի և լանչի ընդմիջում։
Դասընթացը կանցկացվի «Հոդված 3» ակումբում: Հասցե՝ ք. Երևան, Ասրիևի 5 (Թումանյան 26ա –ի բակում): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։
Սիրով,
«Հոդված 3» ակումբի համակարգող թիմ