«Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է ժամկետային զինծառայողներին տրամադրվող անվճար իրավաբանական օգնության մատչելիության թեմայով հանրային քննարկմանը
Հարգելի գործընկերներ,
«Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է Ձեզ մասնակցելու« Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստերի ընթացքում ժամկետային զինծառայողներին տրամադրվող անվճար իրավաբանական օգնության մատչելիության խնդիրները» խորագրով հանրային քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա 2017թ փետրվարի 1-ին, ժամը` 14.00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Միջոցառման ընթացքում կներկայացվի Իրավունքների Տեղեկատվական կենտրոն ՀԿ-ի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իրականացված մոնիտորինգի արդյունքները և համաապատասխան առաջարկությունները :
Քաղաքացիական հասարակության և համապատասխան ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչները, կներկայացնեն իրենց գնահատականները անվճար իրավաբանական օգնության տրամադրման մատչելիության վերաբերյալ:
Քննարկմանը հրավիրված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժովի, ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի , Դատական դեպարտամենտի, փաստաբաննների պալատի, հանրային պաշտպանի գրասենյակի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը:
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև 2017թ հունվարի 30-ը, ժամը 16.00 ՝զանգահարելով Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ գրասենյակ 091542006 , 0284 2 40 20 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: