«SOS Սևան» ֆիլմի ցուցադրություն–քննարակում
Source: www.martuniinfo.blogspot.am
«SOS Սևան» բնապահպանական ֆիլմի հեղինակները երեք պատանիներ են, ովքեր բնակվում են Սևանի ավազանում գտնվող Նորատուս գյուղում:
Ֆիլմը պատմում է Նորատուսի «Արևորդի» էկոակումբի երեք պատանի բնապահպանների մասին, ովքեր 2011 թվականին հետաքրքիր «ճանապարհորդություն» են կատարում Սևանա լիճ` բարձրադիր լճի բնապահպանական խնդիրներին ավելի լավ տեղեկանալու համար: Նրանք ուսումնասիրում են լճում ձկների վերացման պատճառները, տեղեկանում, թե որ արդյունաբերական ձեռնարկություններն են աղտոտում լճի ջուրը, եւ թե ինչպիսի ազդեցություն ունի Սեւանի բնապահպանական ճգնաժամը` շրջակայքում ապրող մարդկանց վրա:
Ֆիլմը նկարահանվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ` «Արևորդի» բնապահպանական կրթական ծրագրի շրջանակներում:
«SOS Սևան» վավերագրական ֆիլմն ցուցադրվել է բազմաթիվ միջազգային փառատոններում և արժանացել մրցանակների:
Բնապահպանական «ճամփորդությանը» մասնակից դառնալու համար փետրվարի 8–ին ժամը 15։00–ին «Մարտունի ԻնֆոՏանը» մասնակցեք «SOS Սևան» ֆիլմի դիտմանը, որին անմիջապես կհաջորդի քննարկում, որը կվարի հատուկ հրավիրված բանախոս՝ Արթուր Հարությունյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակից։
Մուտքը ազատ է։
Նախապես գրանցվելու կամ հարցերի դեպքում գրեք՝ [email protected] էլ․ հասցեին։
Ֆիլմերը ցուցադրվում են «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի և Չեխական «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ համատեղ:
Հեղինակ` Լիանա Հովհաննիսյան
Պիտակներ` Մարդը կարիքի մեջ, Մարտունի ԻնֆոՏուն, Միջոցառում, ցուցադրություն, քննարկում, ֆիլմ