«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհներ
Source: www.foundation-gishyan.am
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մրցութային կարգով տրամադրում է դրամաշնորհներ՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային և առողջապահական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանն աջակցող լավագույն ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար:
Դրամաշնորհի տրամադրման հայտ կարող են ներկայացնել իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև նախաձեռնող խմբեր:
Ծրագրի իրականացումը պիտի արդյունավետ լինի դրանում ընդգրկված հնարավորինս մեծ խմբերի, այլ ոչ թե առանձին անհատների համար:
Ծրագրի արդյունավետությունը պետք է լինի երկարաժամկետ՝ առնվազն երկու տարվա օգտակարությամբ:
Ծրագրի իրականացումը պետք է անվտանգ լինի շրջակա միջավայրի համար:
Ծրագրի իրականացումը նպաստելու է աշխատատեղերի ստեղծմանը:
Ծրագիրը պետք է ունենա տեղական հումքի/ռեսուսների ներգրավման ուղղվածություն:
Եթե ծրագիրը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամբողջությամբ չի ֆինանսավորվում, դրա ամբողջական ֆինանսավորումը համաֆինանսավորողների կողմից պետք է լինի երաշխավորված:
Դրամաշնորհը իր մեջ չի ներառում աշխատավարձերի և այլ ընթացիկ ծախսերի վճարում:
Առավելությունը կտրվի այն ծրագրերին, որոնք բավարարում են նշված պահանջներից մի քանիսին, և որոնց ազդեցության տիրույթում է գտնվում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ամրապնդումը:
Մեկ դրամաշնորհի տրամադրման առավելագույն չափն է 5.000.000 ՀՀ դրամ: