«Հաջող սկիզբ» ծրագիր` Արմավիրի մարզի սկսնակ ձեռներեցների համար
«Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ, Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը, կամ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել Արմավիրի մարզի Արմավիր, Վաղարշապատ քաղաքներում, Մյասնիկյան գյուղում և հարակից համայնքներում մեկնարկող «Հաջող սկիզբ» ծրագրին և դրա շրջանակներում նախատեսվող դասընթացներին:
Ծրագրի շրջանակներում, փորձառու մասնագետների ուղղորդմամբ, մասնակիցները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, կմշակեն իրենց անհատական գործարար ծրագիրը և ձեռնամուխ կլինեն դրա իրականացմանը։
Ծրագրին և դասընթացներին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղում, հետևյալ հասցեով՝
ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Երևանյան 18/1
Հեռախոս` +374 237 2-08-46; +374 98 22-10-05
Էլ. փոստ` [email protected]
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պաշտոնական էջ կամ դիմեք մեզ։
Մերի Գրիգորյան
Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն ՀԿ