«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ»
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ) հրավիրում է Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» վերտառությամբ հանրային քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմերի 18-ին, ժամը` 10:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան):
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Ազգային Ժողովի, Կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:
Կից կարողեք տեսնել քննարկման օրակարգը: