«ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ» Կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն
«ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ»
Կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն
Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ թե օգնության կարիք ունեն, այլ իրենց հնարավորությունների օգտագործման
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը հրավիրում է «Վերնագիրը վերջում» կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությանը, որը տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 3-ին, ժամը` 15:00-16:30, Տավուշի մարզպետարանի նիստերի մեծ դահլիճում (ք. Իջևան, Սահմանադրության փող. 1):
Ֆիլմաշարը նպատակ ունի ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրենց կարողություններով և նպաստելու նրանց ինտեգրմանը:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Վերնագիրը վերջում» Ֆիլմերի հերոսներն են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ Տավուշի մարզից: Ֆիլմերը պատրաստվել են Մարդամեջ սոցիալ նորարարական հավաքի աջակցությամբ՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ղեկավար՝ Աշխեն Պետրոսյան
Օպերատոր՝ Արտյոմ Դալյան
Մուտքն ազատ է