«Համայնքների Ձայնը» առցանց հանդիպում
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը հրավիրում է հետաքրքրված հասարակական կազմակերպություններին մասնակցելու «Համայնքների Ձայնը» առցանց հանդիպմանը, որի նպատակն է համայնքներում գործող կազմակերպություններից լսել, թե ինչպիսի՞ արագ արձագանք պահանջող խնդիրներ կան այսօր համայնքներում՝ պայամանվորված կորոնավիրուսի համաճարակով։
Մենք գիտենք, որ շատ կազմակերպություններ արդեն իսկ կազմակերպում և օգնություն են տրամադրում բնակչության որոշակի խմբերին և ցանկանում ենք նրանցից լսել, թե ի՞նչ հրատապ խնդիրներ դեռևս հասցեագրված չեն։
ԱՄՆ ՄԶԳ-ն ցանկանում է օգնել մեր համայնքներին և բնակչությանը և Ձեր խորհրդի կարիքն ունի՝ աջակցությունն ավելի արդյունավետ և հասցեական կազմակերպելու համար։
Խնդրում ենք արձագանքել հրավերին՝ գրելով [email protected] էլ․ հասցեին մինչև չորեքշաբթի, մայիսի 6-ը։
Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, մայիսի 11-ին։
Կհանդիպենք առցանց․ մանրամասները կտրամադրենք հանդիպմանը մասնակցելու հաստատումը ստանալուց հետո։