Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 21 մարտի, 2018
«Կանայք քաղաքականության մեջ» մեկամսյա դպրոց
Աղբյուրը՝ այստեղ
«Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ն իրականացնում է «Կանայք քաղաքականության մեջ» մեկամսյա դպրոցը։
Դպրոցի նպատակն է խթանել կանանց մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացին, ապահովել հավասարություն նաև կին քաղաքական գործիչների միջև։ Հրավիրվելու են քաղաքական գործիչներ։
Դպրոցին կարող են դիմել 18-45 տարեկան անձինք։ Տեղերը սահմանափակ են։
Դասընթացը տեղի կունենա ապրիլին, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը՝ 15։00-17։00-ին՝ «Հյուման Ռայթս Հաուս Երևան» կազմակերպության գրասենյակում /Հովսեփ Էմին 119/2/։
Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի Ապրիլի 2-ը։
Դասընթաց