Ամենամյա FinanceChallenge մրցույթ հաշվապահական հաշվառման, աուդիտի, ֆինանսների և բանկային ոլորտների սկսնակ մասնագետների և ուսանողների համար
Աղբյուրը՝ www.facebook.com
Մրցույթին կարող են մասնակցել՝
Հաշվապահական հաշվառում
ֆինանսներ
աուդիտ
մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները և շրջանավարտները հետևյալ համալսարաններից՝
* Երևանի Պետական Համալսարան,
* Ամերիկյան Համալսարան,
* Սլավոնական Համալսարան
* Ֆրանսիական Համալսարան
* Տնտեսագիտական Համալսարան
* Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոն
* Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական Համալսարանի մասնաճյուղ
FinanceChallenge-ի նպատակը
Առաջին ամենամյա FinanceChallenge-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում հաշվապահական հաշվառման, աուդիտի, ֆինանսների և բանկային ոլորտների սկսնակ մասնագետների և ուսանողների համար ցուցաբերել մասնագիտական գիտելիքները և բարելավել փափուկ հմտությունները՝ ինչպիսիք են թիմային աշխատանք, ժամանակի կառավարում, ներկայացման և հաղորդակցման հմտություններ։
Հայաստանի առաջատար բուհերը ներկայացնող խմբերը կմրցեն Promising Finance Expert մրցանակի համար:
Նկարագրություն
Խմբերը կլուծեն միջոցառման գործընկեր KPMG Armenia-ի կողմից տրամադրած խնդիրը: Առաջատար ընկերությունների ֆինանսական փորձագետներից կազմված մենթորների խումբը կաջակցի թիմերին մրցույթի ընթացքում և հնարավորություն կունենա աշխատանքի հրավիրելու ամենաակտիվ մասնակիցներին: Խնդրի քննարկման համար խմբերը կունենան 2 ժամ, որից հետո կներկայացնեն ժյուրիի անդամներին (յուր. 15 րոպե): Խմբային աշխատանքից և ներկայացումից հետո ժյուրիի անդամները կհայտարարեն հաղթող խմբերին և կշնորհեն հաղթող թիմի գավաթը, որը կփոխանցվի հաջորդ տարվա հաղթողին : Ընդհանուր առմամբ կլինեն մոտ 60 մրցող ուսանողներ, 10 -20 մենթորներ, 5 ժյուրիի անդամներ և 25 հյուրեր:
Գրանցման վերջնաժամկետն է Հունիսի 16-ը: Գրանցվել կարող եք հետևյալ հղումով: https://urlzs.com/pouMv
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել:
Հեռ. 010 54 23 11, 093 54 23 11, 055 600 800