5-ՕՐՅԱ ԲԱՆԱՎԵՃԵՐԻ ՄՐՑԱՇԱՐ ՄԻ՛ ՎԻՃԵՔ, ԲԱՆԱՎԻՃԵ՛Ք!
Ամսաթվեր: Դեկտեմբերի 11-16, 2018
Աշխատանքային լեզուն: Հայերեն
Անցկացման վայր: Աղվերան, Հայաստան
Կովկասի ինստիտուտը հայտարարում է Բանավեճերի մրցաշարի մասկնակցության հայտերի ընդունում երիտասարդ գիտնականների, ուսանողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 11-16-ը, 2018թ․ Արթուրս Աղվերան Ռեզորթում։
Ինտերակտիվ և դինամիկ 5-օրյա մրցաշարը կուժեղացնի մասնակիցների փաստարկման հմտությունները և բանավիճելու կարողությունները։ Բանավեճերի ընթացքում կշոշափվի թեմաների լայն շրջանակ՝ խոսքի ազատությունից և սոցիալական մեդիայից մինչև քաղաքական վերլուծություն, ժողովրդավարացում և մարդու իրավունքներ։
Խոսնակների և բանավեճի դատավորների թվում են:
· Սամվել Մարտիրոսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
· Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
· Տաթևիկ Խաչատրյան, Բաց հասարակության հիմնադրամներ
· Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտ
· Աննա Իսրայելյան, Առավոտ լրատվական
Բանավեճերի մրցաշարը կազմակերպվում է Կովկասի ինստիտուտի կողմից Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ։ Բանավեճը կանցկացվի ծրագրի շրջանակներում Կովկասի ինստիտուտի կողմից մշակված ձևաչափով։
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը (տրանսպորտ, կեցության և սնունդ) կհոգա Կովկասի ինստիտուտը:
Մասնակցության պահանջներ.
● Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, քաղ․ ծառայողներ և քաղաքացիական հասարակության անդամներ,
● Մասնագիտական հետքրքվածություն մարդու իրավունքների, մեդիայի, ժողովրդավարացման, կառավարության և քաղաքականության ոլորտներով
● Ակտիվ մրցակցային բանավեճերի մասնակցելու ցանկություն,
● Կարող են մասնակցել մրցաշարի ողջ ընթացքին՝ առանց բացառության,
● Համապատասխան փորձը և անգլերենի իմացությունը կդիտվեն որպես առավելություն։
Դիմելու կարգը.
Հետաքրքրված անձիք, ովքեր համապատասխանում են վերոնշյալ պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիան նամակը (առավելագույնը 200 բառ) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նպատակ բաժնում նշելով «Debate Tournament» բառերը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 4-ը՝ մինչև աշխատանքային օրվա ավարտ։ Նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։