Ժողովրդավարության 7-րդ Երեկոյան Դպրոցի Ընդունելություն Երիտասարդների և Ուսանողների համար
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում 10-օրյա երեկոյան դասընթացների է հրավիրում ՀՀ Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր զբաղվում են կամ մտադիր են զբաղվել վերլուծական աշխատանքով, քաղաքական ու քաղաքացիական գործունեությամբ:
Ժողովրդավարության երեկոյան դպրոցը կկազմակերպվի 2016թ. սեպտեմբերի 19-30-ը, ամեն օր (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի) երեկոյան ժամերին, ՄԱՀՀԻ գրասենյակում՝ Կորյունի 8, բն. 5 հասցեում («Նաիրի» գրատան շենք, 2-րդ հարկ): Ունկնդիրների առջև ինտերակտիվ դասախոսություններով հանդես կգան Հայաստանի հայտնի քաղաքագետներ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, դիվանագետներ, կոնֆլիկտաբաններ, քաղաքական գործիչներ:
Ամփոփ կներկայացվեն կիրառական քաղաքական հետազոտությունների և վերլուծությունների մեթոդները, ինչպես նաև՝ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները (Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնություն, ՆԱՏՕ-ը Հարավային Կովկասում, Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն, ԵՄ Արևելյան գործընկերություն), տարածաշրջանային հակամարտությունների ներկայիս միտումները, Հայաստանի մարտահրավերները Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում, այդ գործոնների ազդեցութունը Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության վրա, Հայաստանի ժողովրդավարացման խնդիրները:
Ունկնդիրները հնարավորություն կունենան պարբերաբար մասնակցելու ՄԱՀՀԻ կլոր սեղաններին ու քննարկումներին, հետազոտական միջոցառումներին, որոնք տեղի կունենան դպրոցի ժամանակահատվածում ու դրանից հետո: Դասընթացի ավարտին շրջանավարտները կստանան մասնակցության վկայական:
Դասընթացին մասնակցությունը անվճար է:
Դիմորդներից պահանջվում է ներբեռնել և լրացնել հարցաթերթը և մինչևսեպտեմբերի 17-ը` ժամը 18:00-ը ուղարկել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) էլեկտրոնային փոստին՝[email protected] կամ անձամբ բերել Ինստիտուտի գրասենյակ` Կորյունի 8 շենք, բնակարան 5 (Երևանի պետական բժշկական քոլեջի հարևանությամբ, «Նաիրի» գրատան հարակից մուտք, 2-րդ հարկ):
Ժողովրդավարության երեկոյան դպրոցը կկազմակերպվի 20 ունկնդիրների համար: 20-ից ավելի հայտերի դեպքում ունկնդիրների ընտրությունը կկատարվի ՄԱՀՀԻ-ում ձևավորված փորձագիտական խորհրդի կողմից: Սահմանված տեղերից ավելի դիմորդների դեպքում հավելյալ հայտերը կդիտարկվեն հաջորդ դպրոցների համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ` 58-38-44 քաղաքային հեռախոսահամարով, աշխատանքային օրերին` ժամը 10:00-18:00, «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում»ծրագրի պատասխանատուներին:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Առաջնորդության ակադեմիա ծրագրի թիմ
Ժողովրդավարության-երեկոյան-դպրոցի-դիմումի-հարցաթերթ.docx
Աղբյուրը՝ http://aiisa.am/arm/pages/view/%D4%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81