ՌԱՀՀԿ կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում
ՌԱՀՀԿ կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում
Թեման՝ «Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձեւերի քաղաքական նշանակությունը»
Չորեքշաբթի, 10 փետրվարի 2016
Ժամը 13։30
Հունվարի 26-ին Ստրասբուրգում, ԵԽԽՎ նիստում, տեղի ունեցավ «Բռնության աճը Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս բռնազավթված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը դիտավորյալ զրկված է ջրից» հակահայկական երկու զեկույցների քվեարկությունը: Առաջին զեկույցը մերժվեց, երկրորդը` ընդունվեց: Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի հասարակությունները բուռն կերպով արձագանքեցին այդ իրադարձությանը: Տարբեր գնահատականներ տրվեցին այդ որոշումների քաղաքական նշանակությանը, ինչպես նաեւ քննադատություն հնչեց իշխանությունների ու հիշյալ նիստին մասնակցած պատվիրակությունների հասցեին: Այդուհանդերձ` բաց է մնում այն հարցը, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ միջազգային ասպարեզներում ընդունված բանաձեւերն ազդում հակամարտության գոտում առկա իրադրության եւ կարգավորման դիվանագիտության վրա:
ՌԱՀՀԿ-ի կազմակերպած կլոր սեղանը նպատակ ունի քննության առնելու սույն հիմնախնդիրը եւ փորձելու լույս սփռել դրա քաղաքական դիտանկյունների վրա: