Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 05 հունիսի, 2016
Ադմինիստրատիվ օգնականի աշխատանք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում
Աղբյուրը՝ www.media.am/Administrative-assistant-vacancy-at-MIC
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է ադմինիստրատիվ աշխատակցի՝ աջակցելու կազմակերպության աշխատանքներին: Տեխնիկական տնօրենի անմիջական վերահսկողությամբ նա պետք է օգնի մենեջերներին և մյուս աշխատակիցներին՝ կատարելով կազմակերպչական տարբեր հանձնարարություններ:
Աշխատանքային պարտականություններ
- հետևել կազմակերպության գրասենյակի ընդունարանի տարածքին, ընդունել և ուղղորդել հյուրերին,
- պատասխանել զանգերին, նամակներին, հրավերներին, էլեկտրոնային նամակներին և դրանք ժամանակին փոխանցել հասցեատերերին,
- օգնել ադմինիստրատիվ աշխատանքներում՝ նամակագրություն, պատճենահանում, լուսապատճենում և այլն,
- իրականացնել ուղևորությունների, գիշերակացի ամրագրումներ կազմակերպության աշխատակիցների և հյուրերի համար,
- էլեկտրոնային օրացույցում կատարել նշումներ կազմակերպության միջոցառումների, գործուղումների մասին, մուտքագրել անհրաժեշտ այլ ինֆորմացիա,
- համալրել գործընկերների կոնտակտների բազան,
- համակարգել կազմակերպության գրադարանը,
- համակարգել տպագիր և էլեկտրոնային փաստաթղթերը համապատասխան թղթապանակներում,
- հետևել գրասենյակի ընդհանուր կարգուկանոնին, ապահովել սարքավորումների և անհրաժեշտ պարագաների/պիտույքների առկայությունը,
- կատարել այլ հանձնարարություններ՝ բարձր որակով և սահմանված ժամկետներում:
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն հումանիտար կամ համապատասխան այլ կրթություն,
- նվազագույնը 2 տարվա ադմինիստրատիվ աշխատանքի փորձ,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- կազմակերպչական, բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- համակարգչային գիտելիքներ, գրասենյակի կառավարման համակարգերի և գործընթացների իմացություն,
- քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ:
Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչևհունիսի 12-ն իրենց համառոտ կենսագրությունն ուղարկել[email protected] էլեկտրոնային հասցեով` նամակը վերնագրելով «Administrative assistant»: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: