ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիր
Աղբյուրը ՝ AGBU Armenia
|
ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։ Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցներն իրենց բիզնեսների ընդլայնման նպատակով կարող են դիմել մինչև 2, 400, 000 ՀՀ դրամ դրամաշնորհի: Ծրագրին կարող են դիմել Հայաստանի և Արցախի կանայք, ովքեր - ֆիզիկապես գտնվում են Հայաստանում, - ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ, - 18 և բարձր տարիքի են, - ունեն գործող սեփական բիզնես (առնվազն 1.5 տարի), - պատրաստ են մասնակցել վերապատրաստման ամբողջական դասընթացին ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակում շաբաթ և կիրակի օրերին, - պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում, - պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային ամիսներ ունենալ։ Չեն կարող դիմել - հասարակական կազմակերպությունները, - բիզնես դասընթացավարները և խորհրդատուները, - կանայք, ում բիզնեսները գործում են 1.5 տարուց պակաս, - նույն անձինք տարբեր բիզնես ծրագրերով, - տարբեր անձինք նույն բիզնես ծրագրով: Դիմելու ընթացակարգը - Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ։ - Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվի։ - Կդիտարկվեն միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվի)։ Լրացնել դիմում-հայտն այստեղ - Դասընթացի լեզուն հայերենն է։ - Դասընթացները տեղի կունենան յուրաքանչյուր շաբաթ և կիրակի` 10:00-15:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը): Բոլոր մարզերից դեպի Երևան ճանապարհածախսը հոգում է ՀԲԸՄ-ն։ - Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ փետրվարի 28, ժամը՝ 17։00 - Դասընթացի փուլի սկիզբ՝ մարտի 27, 2021թ. Հետադարձ կապ՝ [email protected]|+374 60 722 234, +374 60 722 237: Աշխատանքային ժամեր` 09:00-18:00 (երկուշաբթի-ուրբաթ): |