ՀԲԿՆ ամառային դպրոց «Փոփոխվող սփյուռքերը․ հայեցակարգեր և մոտեցումներ», 10-21 հուլիսի 2017 թ․
Աղբյուրը՝ www.armhei.org
«Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը» «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ հայտարարում է 2017 թվականի ամառային ծրագրի ընդունելություն: Այս տարվա թեման է «Փոփոխվող սփյուռքերը. հայեցակարգեր և մոտեցումներ»: Ծրագիրը մեծապես կանդրադառնա տարբեր մեթոդաբանությունների, որոնք կիրառվում են սփյուռքերի զարգացման դինամիկան տարբեր ոլորտների դիտանկյուններից ուսումնասիրելու համար: Ամառային ծրագիրը կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանում 2017թ հուլիսի 10-21-ը, որին կարող են մասնակցել ցանկացած ոլորտի մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ, ովքեր ունեն գործնական և շարունակական հետաքրքրություն սփյուռքերի շուրջ:
Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար ՀԲԿՆ ամառային ծրագիրը հիանալի հարթակ է դարձել ինտերակտիվ միջավայրում բացահայտելու նոր և արդիական թեմաներ ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Ծրագրի մասնակիցները կապեր կհաստատեն ՀԲԿՆ անձնակազմի, դասախոսների և նախորդ ծրագրերի շրջանավարտների հետ: Նրանք կմիանան կազմակերպության օնլայն հարթակին, որի միջոցով կկարողանան այլ հնարավորությունների և իրենց փորձառության մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր խմբերի միջև:
Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է: Մասնակցության վճարը հոգում են կազմակերպիչները (չի ներառում ճանապարհի և կեցության ծախսերը): Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 20 հոգի:
Հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը (resume) և լրացված հայտադիմումի ձևն (ներբեռնել այստեղ) ուղարկեն [email protected] էլ.փոստին մինչև 2017 թվականի մայիսի 31-ը: Խնդրում ենք հաշվի առնել, որ թերի հայտերը չեն դիտարկվելու: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2017թ. հունիսի 15-ը: