«Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային ծրագրի մրցույթ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային մրցույթ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների շուրջ ստեղծագործ և նորարարական հեղինակային մեդիա բովանդակության ստեղծմանը և տարածմանը։
Ակնկալվում է, որ թեմաները, վերջնական արտադրանքը և ընտրված ձևաչափերը կհասցեագրվեն ստորև ներկայացված ուղղությունների համատեքստում․
- Հայաստանում տեղի ունեցող, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող և ակտիվորեն քննարկվող խնդիրների և իրադարձությունների քննադատական ուսումնասիրություն,
- Երկրի և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող, բայց հանրային ուշադրությունից դուրս մնացած թեմաների վերհանում և քննարկում,
- Հասարակության համար քննարկման և քննադատության տեսանկյունից տաբուավորված կամ կարծրատիպային ընկալումներ ձևավորած թեմաների վերհանում և վերլուծություն։
Ընտրված թեմաները կարող են ներկայացնել, օրինակ, մարդու ճակատագիր, չբացահայտված դեպք, երկրի, հասարակության, խոցելի խմբերի, անձի ներկայի և անցյալի հետ կապված պատմություն/ներ, (հակա)քարոզչության և թիրախավորված մեդիա մանիպուլյացիաների բացահայտում, պատմական դեպքերի և հասարակությունում քննարկված թեմաների այլընտրանքային մեկնաբանություն, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ընկալումը՝ աշխարհում տեղի ունեցող հասարակական զարգացումների համատեքստում և այլն։
Ծրագիրը կարող է առաջարկվել ցանկացած մեդիա հարթակում, այդ թվում միաժամանակ տարբեր հարթակներում (crossmedia/transmedia) աշխատելու համ. հեռուստատեսություն, տպագիր, ռադիո, մոբայլ և այլն։
Կազմակերպիչներն ակնկալում են տարբեր ժանրերի և ձևաչափերի արտադրանք, մասնավորապես՝ վավերագրական ֆիլմեր, թոք-շոուներ, բանավեճեր, փոքր սերիալներ, նոր մուլտիմեդիա ձևաչափեր, տեքստային նոր մոտեցումներ և այլն։ Խրախուսվում է ժամանակակից մեդիա գործիքների օգտագործումը, հեղինակային, յուրահատուկ մոտեցումը թեմային։ Առաջարկը չպիտի կրկնի արդեն եղած ձևաչափը և պիտի տարբերվի լրատվամիջոցների առօրյա արտադրանքից։ Հատուկ ուշադրություն կդարձվի լսարանների թիրախավորմանը և ընդգրկմանը, ինչպես նաև լսարանների հետ հետադարձ կապի ապահովմանը՝ նյութերի ազդեցիկությունը գնահատելու նպատակով:
Մրցույթին կարող են դիմել
- Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագրի թիրախային լրատվամիջոցները[1],
- Անհատ լրագրողները, ռեժիսորները կամ ստեղծագործական խմբերը և ստուդիաները, որոնք կստեղծեն և կտարածեն իրենց հեղինակային արտադրանքը՝ համագործակցելով ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների հետ։
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել մինչև 12 ամիս:
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 2.500.000-ից մինչև 10.000.000 ՀՀ դրամ:
Համաֆինանսավորման պահանջ
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհներ կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:
Հայտերի գնահատման չափանիշներ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
№ | Չափանիշ | Միավոր |
1 | Նշված թեմաներին և ուղղություններին համապատասխանությունը | 15 |
2 | Ներկայացված ծրագրի նորարարությունը, նոր մեդիա գործիքների և մուլտիմեդիա ժանրերի կիրառումը և այլն | 25 |
3 | Գաղափարի յուրահատուկ և գրավիչ լինելը, թեմայի ակտուալությունը և կարևորությունը, յուրահատուկ հեղինակային մոտեցումները, հետաքրքիր պատմությունների և հերոսների առկայությունը, այն, թե որքան նշանակալի և կիրառելի է գաղափարը հանրային քաղաքականության և Հայաստանի զարգացման հեռանկարների տեսակետից | 15 |
4 | Արտադրանքի տարածման ռազմավարությունը, ազդեցության հավանականությունը | 20 |
5 | Ծրագրի բյուջեի ողջամտությունը և ծրագրի նպատակներին համապատասխանությունը | 25 |
Դրամաշնորհին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։ Հայտը կարող է ներկայացնել լրատվամիջոցը՝ ընդրգկելով գործընկեր հայտատուին, կամ գործընկեր հայտատուն՝ նշելով թիրախային այն լրատվամիջոցը, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ | |
Թիրախային լրատվամիջոցներ | Անհատներ կամ ստեղծագործական խմբեր |
Հայտադիմում՝ Հավելված 1 | Հայտադիմում՝ Հավելված 2 |
Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը-
|
Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը
|
Տրամաբանական մոդելը՝ Հավելված 4 | Տրամաբանական մոդելը՝ Հավելված 4 |
Գործողությունների պլան՝ Հավելված 5 | Գործողությունների պլան՝ Հավելված 5 |
Կիսաեզրափակիչ փուլ անցած թիրախային լրատվամիջոցի համար` Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)։ Հավելված 6։ |
Համագործակցության նամակ՝ համապատասխան թիրախ լրատվամիջոցի կողմից։ |
Հայտերը պիտի ուղարկվեն [email protected] էլ. փոստին: Ներկայացնողը էլեկտրոնային նամակի գլխագրում (subject line) պիտի նշի “MICE_AMP_Grants_Competition”: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են այս հայտարարությանը:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի մայիսի 21-ն է։
Նախամրցութային սեմինար
Հնարավոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման, դրամաշնորհին առնչվող տեխնիկական հարցերը պարզաբանելու նպատակով ԵՀՀ ծրագրային թիմը 2018 թվականի ապրիլի 23-ին կանցկացնի նախամրցութային սեմինար։ Սեմինարի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ։ Հետևեք մեր հայտարարություններին:
Մանրամասների համար կարող եք դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին, հեռ. +37410 25 15 75*222; + 37455 575150; +37495 25 15 46, էլ. փոստ [email protected]
Կամ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. +37410 58 36 20*112, +374 95 58 36 39; Էլ.փոստ [email protected]
Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը:
[1] ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների ցանկը.
Ա1+, 168 Ժամ, ԱԼՏ ՀԸ, Անկյուն +3 ՀԸ, Առավոտ, Ասպարեզ, Սիվիլնեթ, Հետք, E-press, Կենտրոն ՀԸ, Լոռի ՀԸ, Լրագիր, Լրատվական ռադիո, ՊանԱրմենիան մեդիա գրուպ, Ռադիո Վան, Հանրային ՀԸ և ռադիո, Ցայգ ՀԸ, Երկիր Մեդիա ՀԸ