Փորձագետ-հեղինակների մրցույթ «Մեդիագրագիտության շտեմարանի» ստեղծման համար
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ փորձագետ-հեղինակների համար, որոնք կներգրավվեն «Մեդիագրագիտության» շտեմարան-ձեռնարկի թեմատիկ բաժինների բովանդակության մշակման և ստեղծման գործում։
Շտեմարանը նախատեսված է ֆորմալ և ոչ ֆորմալ դասավանդողների և երիտասարդական աշխատողների համար մեդիագրագիտության դասընթացներ և կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։
Շտեմարան-ձեռնարկը ստեղծվելու է առցանց և տպագիր տարբերակներով, ներառելու է 5 թեմաներ, որոնք կպարունակեն կիրառելի աշխատանքային գործիքակազմ՝ թեմայի տեսություն, առաջարկվող թեմատիկ նյութի մանրամասն կառուցվածք, վարժություններ և գործնական աշխատանքներ, աուդիո-վիզուալ բաղադրիչ, խաղեր, կոմիքսներ, փոդքասթ։
Շտեմարանի կառուցվածքը և բովանդակությունը
Շտեմարանը բաղկացած կլինի հետևյալ թեմատիկ բաժիններից (յուրաքանչյուր բաժնի համար կարող են դիմել առանձին բովանդակություն ստեղծող հեղինակներ)
- Թվային բնիկներ և ինքնություն
 - Պատասխանատու մասնակցություն
 - Քննադատական մտածողություն
 - Դավադրության տեսություններ
 - Սոցիալական մեդիա և ինֆլուենսերներ
 
Շտեմարանի թեմաների և ձևաչափի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Թեմաների ներկայացման, վիզուալ լուծումների եւ մյուս բաղադրիչներից յուրաքանչյուրի ստեղծման համար մրցույթին կարող են դիմել`
- փորձագետ-հեղինակներ (լրագրողներ, մեդիա փորձագետներ), որոնք հետաքրքված են մշակելու ներկայացված թեմայի հիմնական բովանդակությունը
 - նկարազարդող-դիզայներներ (կոմիքսների ստեղծման, շտեմարանի ձևավորման համար)
 - Տեսալսողական բովանդակություն ստեղծողներ (փոդքասթերներ, վիդեո պրոդյուսերներ, սցենարիստներ, թվային հեղինակներ)
 
Շտեմարանի թեմաների և ձևաչափի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Փորձագետ-հեղինակների ընդհանուր պարտականությունները․
- Աշխատել մշակված ընդհանուր հայեցակարգի շրջանակում
 - ՄՆԿ փորձագիտական թիմի հետ աշխատել թեմայի զարգացման, ընդհանուր դրույթների մշակման, թեմատիկ նյութի ստեղծման ուղղությամբ
 - Համագործակցել աշխատանքային թիմի հետ՝ ապահովելու թեմայի ներկայացման բոլոր բաղադրիչների համապատասխանությունն ու փոխլրացումը,
 - Ժամկետներին համապատասխան ներկայացնել պահանջվող նյութը՝ համաձայն անհատական տեխնիկական առաջադրանքի
 
Պահանջներ․
- Բարձրագույն կրթություն թեմային առնչվող ոլորտում կամ նշված ոլորտում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն
 - Խորացված գիտելիքներ և փորձ ընտրված թեմայի ներկայացման, դասավանդման կամ հետազոտման շրջանակում
 - Նախկինում արված աշխատանքների հղումներ (առնվազն 2-3 աշխատանք)
 
Շտեմարանի բովանդակության ստեղծման աշխատանքների իրականացման համար կսահմանվի 40 օրյա ժամկետ համապատասխան թեկնածուների ընտրությունից հետո։
Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2023թ. սեպտեմբերի 12-ը ներառյալ։
Լրացված հարցաթերթը և ինքնակենսագրականը պետք է ուղարկել ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանին [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ թեմա դաշտում նշելով՝ «Medialiteracy toolkit»:
Ծրագրի նկարագրություն․ «Երիտասարդները գործելիս.  Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։ Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
Ավելին այստեղ
