Սեմինարների շարք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի թեմայով
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սկսում է սեմինարների շարք 2015թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի թեմայով (նշված օրենքի հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=98338 ):
Սեմինարավար՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյան:
Սեմինարները կանցկացվեն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում (Երևան, Տիգրան Մեծի 20/2, «Սիլաչի» հյուրանոց, 1-ին հարկ), որոնցից .
· առաջինը տեղի կունենա 2015թ դեկտեմբերի 11-ին, ժամը 16:00-18:00,
· երկրորդը՝ 2015թ դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-18:00:
Տեղերը սահմանափակ են, ուստի սեմինարին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք գրանցվել.
· առաջին սեմինարի համար (11.12.2015թ)՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 10-ը, ժամը՝ 18:00,
· երկրորդ սեմինարի համար (16.12.2015թ)՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 16-ը, ժամը՝ 18:00:
Սեմինարը վճարովի է՝ մեկ մասնակցի համար 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ:
Վճարումը կարելի է կատարել փոխանցումով՝ Պրոկրեդիտբանկ 253000124839-0010 հաշվեհամարին կամ կանխիկ՝ տեղում:
Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010540715, 091797950 Լուսինե Բարսեղյանին, կամ գրել [email protected] էլ-փոստին: