Հայտարարություն մշտադիտարկողի մրցույթի վերաբերյալ - Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հայտարարություն մշտադիտարկողի մրցույթի վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է մշտադիտարկողի ժամանակավոր հաստիքի մրցույթ՝ կազմակերպության կողմից իրականացվող Վարչական դատարանի մշտադիտարկմանը մասնակցելու նպատակով:
Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները.
✔Իրականացնել կազմակերպության կողմից նախապես ընտրված դատական նիստերի մշտադիտարկում,
✔Մշտադիտարկումների հիման վրա սահմանված ժամկետներում լրացնել համապատասխան տվյալների շտեմարաններ,
✔Յուրաքանչյուր գործի վերաբերյալ պատրաստել ամփոփում,
✔Պատրաստել գործերի վերաբերյալ հաշվետվություն
✔Հետևել դատական նիստերի վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը,
✔Մասնակցել մշտադիտարկումների վերաբերյալ կազմակերպության կողմից անցկացվող քննարկումներին:
Անհրաժեշտ որակավորում, հմտություններ.
✔Իրավաբանական կրթություն,
✔Հաղորդակցվելու հմտություններ,
✔Համակարգչային հմտություններ,
Զբաղվածություն.
Ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության:
Խրախուսվում է նաև ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք, մինչև 2019թ. հունիսի 30-ը ուղարկել Ձեր մանրամասն ինքնակենսագրականը (CV-ն) [email protected] էլ.-փոստի հասցեին:
Մրցույթը հաղթահարած անձինք կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության ադմինիստրատիվ օգնական՝ Լուսինե Լալայանին 010 505 303 կամ 098 505 303 հեռախոսահամարներով: