Երևանում որմնանկարներ պատկերելու մրցույթի հայտարարություն
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքում շինությունների պատերի վրա որմնանկարներ պատկերելու նպատակով։
Որմնանկարները պատկերվելու են հետևյալ թեմաներից որևէ մեկով՝
- «Հետհամաճարակային ապագա»,
- «Օրենքի առաջ բոլորը հավասար են»:
Մրցույթի պահանջները
- Որմնանկարների էսքիզները պետք է կատարվեն վերը նշված թեմաներից որևէ մեկով․
- ընտրվելու դեպքում մրցույթին դիմողները պիտի կարողանան իրականացնել որմնանկարների պատկերման ամբողջական աշխատանքը համաձայնեցված ժամկետում․
- մրցույթին հնարավոր է դիմել անհատապես կամ ստեղծագործական խմբով․
- որմնանկարները պետք է պատկերվեն այնպիսի ներկերով, որ երկար պահպանվեն (առնվազն մի տարի)․
- որմնանկարների չափսերը պիտի լինեն առնվազն 20 քմ։
Դիմելու կարգը
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել
- էսքիզներ
- պորտֆոլիո (եթե պորտֆոլիոն ներառում է որմնանկարներ, դա կհամարվի առավելություն)
- բյուջե (ձևաթուղթը հասանելի է այստեղ)
- մեկ որմնանկար նկարելու համար պահանջվող ժամկետները և առաջարկվող չափս(եր)ը։ Կարելի է առաջարկել նաև ներկայացված ցանկից կոնկրետ շենքի հասցեն, որտեղ ստեղծագործողը նախատեսում է պատկերել այդ որմնանկարը։ Հնարավոր է նաև ներկայացնել պատկերման վայրի ձեր առաջարկը՝ համաձայնեցնելով Երևանի քաղաքապետարանի հետ։
Մրցույթի մասնակցության փաթեթն ուղարկել հետևյալ հասցեով․ [email protected] վերնագրում նշելով՝ որմնանկարի մրցույթ_անուն ազգանուն
Որմնանկարների հնարավոր պատկերման վայրերն են հետևյալ տարածքները (նկարները հասանելի են այստեղ)․
- Հրազդանի կիրճ, Դավթաշենի կամրջի տակն ընկած հատվածում,
- Գլինկայի փողոց, Մ․ Խորենացի փողոցին մոտ,
- Հ․ Թումանյանի փ․ 13,
- Գ․ Նժդեհի փողոց 21 (տե՛ս նկարն այստեղ),
- Դավթաշենի կամրջից Վ․Վաղարշյան փողոց տանող հատվածի աջ պատը (տե՛ս նկարն այստեղ)։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է՝ 2021 թ․ սեպտեմբերի 25:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2021 թ. սեպտեմբերի վերջը, ինչից հետո հոկտեմբերի ընթացքում կպատկերվեն որմնանկարները: