Հայտարարություն սեմինարի անցկացման համար
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը 2015թ. հոկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (http://www.arlis.am/documentview.aspx?docid=99164) վերաբերյալ անցկացնում է վերջին երկօրյա սեմինարը: Սեմինարը կվարի օրենքի մշակման խմբի ղեկավար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը:
Առաջին սեմինարը կանցկացվի 2015թ. նոյեմբերի 5-6-ը, ժամը՝ 16:00-18:00, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում (Երևան, Տիգրան Մեծի 20/2, «Սիլաչի» հյուրանոց, 1-ին հարկ):
Սեմինարը վճարովի է՝ մեկ մասնակցի համար 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
Վճարումը կարելի է կատարել փոխանցումով՝ Պրոկրեդիտբանկ 253000124839-0010 հաշվեհամարին կամ կանխիկ՝ տեղում:
Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010540715, 091797950 Լուսինե Բարսեղյանին, կամ գրել [email protected] էլ-փոստին:
Տեղերը սահմանափակ են, ուստի սեմինարին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 4-ը, ժամը՝ 18:00: