Հայտարարություն: Իրավական փորձագետի օգնականի մրցույթ
Աղբյուրը՝ /prwb.am
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է իրավաբանի օգնականի մրցույթ՝ կազմակերպության իրավական փորձագետների աշխատանքների կազմակերպմանն աջակցելու համար:
Իրավաբանի օգնականի հիմնական պարտականությունները ներառում են.
• Հավաքել տեղեկություններ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վերաբերյալ՝ ըստ կոնկրետ ոլորտների:
• Հավաքել և ամփոփել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկություններ:
• Նախագծել մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
• Հավաքագրել և դասակարգել կազմակերպության գործընկեր փաստաբանների գործերը, որոնք ներառում են մարդու իրավունքների խախտումներ:
Աշխատանքների վերաբերյալ մանրամասները կքննարկվեն դիմումատուների հետ:
Անհրաժեշտ որակավորում
• Բարձրագույն իրավաբանական կրթություն
• Հաղորդակցվելու հմտություններ,
• Համակարգչային հմտություններ
• Պատրաստակամություն մասնակցելու
մասնագիտական վերապատրաստումների
• Անգլերեն լեզվի (գրավոր և բանավոր) իմացություն
• Թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:
Խրախուսվում է վերջին կուրսի ուսանողների և շրջանավարտների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար ուղարկեք Ձեր մանրամասն ինքնակենսագրականը (CV-ն) [email protected] էլ.-փոստի հասցեին: Մրցույթը հաղթահարած անձինք կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության ադմինիստրատիվ օգնական՝ Լուսինե Լալայանին 010 505 303 կամ 098 505 303 հեռախոսահամարներով: