Ծառայությունների մատուցման մրցույթի հայտարարություն ԴԵՀԿ-ից
Ծառայության անվանում՝ ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում «Երիտասարդների պոզիտիվ
զարգացում» ուղեցույց-ձեռնարկի գործիքակազմի բառարանի և
բացատրությունների հավելվածի մշակում և պատրաստում։
Ծառայության իրականացման ժամանակահատվածը՝ 2022թ․ փետրվար-մարտ
ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ)
ծրագրի շրջանակում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական
կազմակերպությունը փնտրում է կրթական ձեռնարկների բառացանկերի և բացատրությունների հավելվածների
կազմման ոլորտի փորձագետ «Երիտասարդների պոզիտիվ զարգացում» /Positive Youth Development (ԵՊԶ /
PYD) ուղեցույց-ձեռնարկի Երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքակազմի եզրույթների,
սահմանումների, այլ անհրաժեշտ ձևակերպումների բացատրական նկարագրությունների հավելված մշակելու և
պատրաստելու նպատակով։
Բացատրությունների հավելվածը կազմվելու է ԵՊԶ ուղեցույց–ձեռնարկի Երիտասարդական ծրագրերի գնահատման
գործիքակազմի բովանդակության մեջ տեղ գտած սահմանումների, հասկացությունների, ձևակերպումների,
հատկանիշների և եզրույթների հիման վրա։
Ծանուցում․ Ներգրավված փորձագետին կտրամադրվի ԵՊԶ ուղեցույց-ձեռնարկը և կից Երիտասարդական ծրագրերի
գնահատման գործիքակազմը / Youth Programing Assessment Tool Kit (#YPAT) բացատրությունների
հավելվածի մշակման ու պատրաստման համար։
Տեղեկատվություն «Երիտասարդների պոզիտիվ զարգացում» ուղեցույց-ձեռնարկի մասին․
ԵՊԶ ուղեցույց-ձեռնարկը նախատեսված է երիտասարդական ծրագրեր մշակողների և իրականացնողների համար։
Այն օգնում է երիտասարդական կազմակերպություններին (ԵԿ) չափել երիտասարդական ծրագրերի իրականացման
արդյունավետությունը և բացահայտել այն ոլորտները, որոնք կարիք ունեն ամրապնդման կամ հետագա զարգացման։
Գործարկման օրինակների միջոցով այն առաջարկում է կոնկրետ քայլեր ծրագրերի արդյունքների բարելավման
համար: ԴԱՏԱ ծրագրի շրջանակում ԵՊԶ հայեցակարգի հիմքով մշակվել է #YPAT Երիտասարդական ծրագրերի
գնահատման գործիքը, որի՝ Հայաստանում տեղայնացման գործընթացն իրականացվում է ԴԱՏԱ Ծրագրի գործընկեր
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից։
Մրցույթի մասնակցության պահանջներ․
- Երիտասարդության ոլորտում նեղ կամ հարակից ոլորտներում մասնագիտական ուսումնասիրություններ,
գնահատումներ և փորձագիտական վերլուծություններ իրականացնելու, ձեռնարկներ մշակելու, ինչպես
սույն մրցույթով նախատեսված ծառայությունների մատուցման փորձառություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում /բանավոր և գրավոր/։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն՝
- ինքնակենսագրական
- նմանատիպ աշխատանքներ/նյութեր, որոնք փորձագետը կհամարի հայտի պահանջները բավարարող,
- գնաառաջարկ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև ս․թ փետրվարի 16-ը, ժամը
18:00-ն ուղարկել վերը նշված փաթեթը [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով՝ « Ձեռնարկի
հավելվածի մշակման փորձագետ» ։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել [email protected] Էլ․հասցեին:
Մրցույթի պահանջներին համապատասխանող հայտատուին՝ արդյունքների մասին, կտեղեկացվի մինչև ս․թ
փետրվարի 21-ը:
ԴԱՏԱ Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, Բուն TV հիմնադրամ, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։
Սույն բաց մրցույթը իրագործվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Մրցույթի հայտարարության բովանդակությունը միմիայն Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: