Մենթորական աջակցության ծրագիր երիտասարդ ձեռներեցների համար
Աղբյուրը՝ www.docs.google.com
Եթե երիտասարդ եք (13-30 տարեկան) և ունեք կարիերայի պլաններ ձեռներեցության ոլորտում, սակայն չունեք անհրաժեշտ հմտություն և գիտելիքներ, կամ ունեք բիզնես գաղափար և Ձեզ անհրաժեշտ է ուղղություն ցույց տալ, թե ինչպես կարելի է այն զարգացնել և իրականացնել, ապա կարող եք դիմել և ստանալ 6 ամսյա (հոկտեմբեր-մարտ) մենթորություն երիտասարդական աշխատողի կողմից։
Մենթորությունն իրականացվում է Էրազմուս+ 2-րդ հիմնական գործողության "Համագործակցություն նորարարական ձեռնարկատիրական կրթության համար" ծրագրի շրջանակներում, որը 4 երկրի 4 կազմակերպության (Արմավիրի զարգացման կենտրոն (Հայաստան), Project Spirit (Էստոնիա), EurdoDemos Youth Mobility (Իտալիա) և RICDOG (Վրաստան) ) համատեղ նախաձեռնություն է։ Ծրագրի հիմնական նպատակն է գործընկեր կազմակերպությունների կարողությունների զարգացումը երիտասարդական աշխատանքում նորարարական ձեռնարկատիրական կրթության խթանման համար՝ երիտասարդների՝ ձեռներեցության և զբաղվածության ոլորտում անձնական զարգացմանը նպաստելու նպատակով։