ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրում ընդգրկվելու հայտարարություն
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրում ընդգրկվելու համար:
ՀՀ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում hատիկընդեղենի, խոտաբույսերի եւ
ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն առաջարկները կստանան աջակցություն ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների եւ ծառայությունների տրամադրման միջոցով, որոնք
ուղղված կլինեն ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ եւ
նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրության բազմազանեցմանը եւ ծավալների
ավելացմանը, շուկայավարմանը, աղետների ռիսկի նվազեցմանը եւ այլն:
Հայտադիմումը կարող եք ձեռք բերել մարզպետարանից, համայնքապետարանից, գյուղի
վարչական ղեկավարից կամ ներբեռնել այստեղ.
https://drive.google.com/…/1NqP-bIMOaAVTdTF1e5KGasgt8GhT03k…
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 10-ը:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 53 00 00 (226, 118, 229 ներքին համարներով):