Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ
Աղբյուրը ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ, որոնց կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, հավաստագրված կազմակերպությունները։
Հայտերն ընդունվում են մինչև 2021թ․ հունվարի 15-ը ժամը 10։00։
Մրցույթները՝ ստորև
- «Թրաֆիքինգի եվ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու» ծրագիր՝ այստեղ
- «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիր՝ այստեղ
- «Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայություններ» ծրագիր՝ այստեղ
- «Մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագիր՝ այստեղ
- «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագիր՝ այստեղ
- «Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում»՝ այստեղ
- «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրում» ծրագիր՝ այստեղ
- «Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագիր՝ այստեղ
- «Տնային խնամքի ծառայություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար» ծրագիր՝ այստեղ
- «Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ Լոռու մարզում» ծրագիր՝ այստեղ
- «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագիր՝ այստեղ
- «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» ներառյալ «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագիր՝ այստեղ
Հետևյալ մրցույթների հայտերն ընդունվում են մինչև 2021թ․ հունվարի 18-ը ժամը 10։00։
«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիր՝ այստեղ
«Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիր՝ այստեղ
«Սոցիալական շտապօգնություն» ծրագիր՝ այստեղ
«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագիր՝ այստեղ
«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ» ծրագիր՝ այստեղ