Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 16 նոյեմբերի, 2023
Ամենամյա հայտերի ընդունման հայտարարություն Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրապարակում է Ամենամյա հայտերի ընդունման հայտարարություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։
ԳՔՀ-Քաունթերփարթը հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ներին մասնակցելու այս մրցույթին և իրականացնելու ծրագրեր հետևյալ բնագավառներում․
- գենդերային հավասարություն և սոցիալական ներառականություն,
- երիտասարդության զարգացում,
- շրջակա միջավայրի պահպանություն,
- մարդու իրավունքներ,
- ընտրությունների մոնիթորինգ և դիտարկում,
- հակակոռուպցիոն և դատական բարեփոխումներ,
- աղետների ռիսկի կառավարում,
- հետհամաճարակային և հետհակամարտային առաջնահերթություններ,
- այլ արտակարգ իրավիճակներին արձագանքում։
Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել այս հղումով։
Դրամաշնորհ