Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 07 սեպտեմբերի, 2020
Գործարկվեց մասնակցային կառավարման հերթական գործիքը
Գործարկվեց մասնակցային կառավարման հերթական գործիքը՝ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք՝ Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ www.e-petition.am կամ հանրագիր․հայ հասցեներով:
Հարթակի միջոցով դուք կարող եք՝
- Էլեկտրոնային եղանակով ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն պարունակող անհատական կամ կոլեկտիվ հանրագիր։
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման կամ գործունեության բարելավման մասին հաղորդում։
- Աջակցել ներկայացված հանրագրերին։
- Գրանցվել կայքում և «անձնական գրասենյակի» միջոցով տեղեկանալ ներկայացված կամ ձեր կողմից աջակցված հանրագրերի ընթացքի մասին։
- Սոցիալական կայքերի միջոցով տարածել և տեղեկացնել ներկայացված նախաձեռնությունների մասին:
Այսպիսով, յուրաքանչյուր քաղաքացի կարող է հանրագիր ներկայացնելով ակտիվորեն մասնակցել հանրային նշանակության հարցերի վերաբերյալ որոշումների ընդունմանը։