Դիմեք Ամերիկայի հայկական համագումարի ամառային կամավորական ծրագրերին Վաշինգտոնում և Երևանում
Համագումարի 2015թ. Թերջենյան-Թոմաս ամառային կամավորական խումբը Կոնգրեսում կոնգրեսական Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) հետ
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումարի) 2016թ. Թերջենյան-Թոմաս վաշինգտոնյան ամառային կամավորական ծրագրի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2015թ. դեկտեմբերի 1-ն է: Բացի այդ, Համագումարի Հայաստանում անց կացվող կամավորական ծրագրի մասնակցության հայտերը կընդունվեն մինչև 2016թ. հունվարի 10-ը:
Ութ շաբաթյա ամառային ծրագիրը նախատեսված է հայկական ծագումով ուսանողներին հնարավորություն ընձեռելու ապրել և աշխատել երկրի մայրաքաղաքում՝ մասնակցելով կրթական, հասարակական և մշակութային միջոցառումերի ամբողջական ծրագրի: Վաշինգտոնյան ծրագրում ընդգրկված կամավորների համար միջնորդում են՝ ապահովելու կամավորական աշխատանք Կոնգրեսի գրասենյակներում, վերլուծական կենտրոններում, լրատվական գործակալություններում, պետական հաստատություններում կամ հասարակական կազմակերպություններում՝ ըստ իրենց մասնագիտական փորձի և նախասիրությունների:
Մանրամասներին ծանոթացեք կից ֆայլում: