ԳԼՕ ճամբար 13-14տ աղջիկների համար
Աղբյուրը՝ այստեղ
ԳԼՕ ճամբարը իրականացվում է Խաղաղության Կորպուսի կամավորների, «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ:
Ճամբարի ընթացքում երեխաները կմասնակցեն մի շարք մոտիվացնող դասընթացների, թիմային աշխատանքների և կշփվեն Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած աղջիկների և ջոկատավարենրի հետ, որն էլ իր հերթին կնպաստի ակտիվ քաղաքացիների ձևավորմանը: Մասնակիցները ծրագիր գրելու և կառավարելու հմտություն ձեռք կբերեն, որի արդյունքում կկարողանան փոքր ծրագրեր իրականացնել իրենց համայնքներում:
Ծրագիրը նախատսված է Հայաստանի բոլոր մարզերի 13-14 տարեկան աղջիկների համար: Մենք ողջունում ենք, որ տարբեր գյուղական համայնքներից աղջիկները, հատկապես նրանք, ովքեր որ ունեն ֆիզիկական կամ մտավոր սահմանափակ կարողություններ, բայց կարող են առանց բուժքրոջ օգնությամբ տեղաշարժվել, դիմել այս ծրագրին:
Ճամբարը տևելու է մեկ շաբաթ` ՀՈՒԼԻՍԻ 3-9-ը, 2016թ., Թորոս գյուղում: Կազմակերպությունը հոգալու է բոլոր ծախսերը: