Երիտասարդական Սոցիալական Ֆորումի Թիմի Համալրման Հայտ
Աղբյուրը՝ www.socialarmenia.com/
Երիտասարդական Սոցիալական Ֆորումը, որը Հայաստանում իրականացվելու է չորրորդ անգամ, հրավիրում է վառ երևակայություն ունեցող, մտածող և համարձակ երիտասարդների՝ դիմելու և համալրելու 2016 աշխատանքային թիմը` լրացնելով կցված հայտը։ Լավագույն հայտերի հեղինակները կհրավիրվեն մասնակցելու ԵՍՖ 2016 նախապատրաստական աշխատանքներին և անհրաժեշտ ժամանակահատվածում, պայմանագրային հիմունքներով, մշակելու և իրականացնելու ԵՍՖ 2016 ծրագիրը:
Կարող են դիմել նրանք, ովքեր
- ցանկություն ունեն խթանել սոցիալական փոփոխությանն ուղղված ջանքերը ՀՀ-ում,
- նշված ոլորտներում ունեն համապատասխան հմտություններ և փորձ,
- հետաքրքրություն կդրսևորեն և պարտավորություն կստանձնեն ԵՍՖ ծրագրի իրականացման մասով։
Ընտրված մասնակիցներին մինչև ս.թ. հունիսի 5-ը առավել մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն ծրագրի հետագա ընթացքի մասին։
Ինչպե՞ս դիմել
Խնդրում ենք լրացնել կից հայտը և ուղարկել այն CV-ի հետ միասին, [email protected] հասցեով։ Հայտին և CV-ին կից կարող եք ներկայացնել նաև այլ փաստաթղթեր՝ փորձի և գիտելիքների հետ կապված հավաստագրեր, երաշխավորագրեր և այլն, որ կնպաստեն ձեր թեկնածության հաստատմանը։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] հասցեով։
Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 28-ը։
Ծրագիրն իրականացվում է «21-րդ Դարի Առաջնորդների Ֆորում» հ/կ կողմից, Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հետ համագործակցությամբ։