Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 26 հուլիսի, 2018
ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն
Նոր Հայաստանին պետք են կամավորներ, ովքեր կնպաստեն իրենց համայնքի զարգացմանը։ ՏԻՄpulse նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունի համայնքում ապրող 14 և բարձր տարիքի բոլոր ցանկացողներին՝ միանալու «ՏԻՄpulse» սոցիալ-նորարարական խաղ–ծրագրին։
Ի՞նչ է ՏԻՄpulse-ը՝
ՏԻՄpulse-ը ավագանու անդամների գնահատման մեթոդաբանությունից և մասնակցային խաղիցբաղկացած ծրագիր է, որն իրականացվում է զուգահեռաբար` առցանց և կենդանի հարթակներում:
ՏԻՄpulse-ի նպատակն է՝ համայնքի բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնելավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Խաղային մեթոդն ընտրվածէ մասնակցությունը որպես այդպիսին հետաքրքիր և դինամիկ դարձնելու համար:
Ինչպե՞ս
ՏԻՄpulse-ի շրջանակներում ձևավորվում են օնլայն և օֆլայն հարթակներ: Օնլայն հարթակում տեղադրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը գոյանում է խաղի ընթացքում: Այդ տեղեկատվությունն իր մեջ ներառում է ավագանու անդամների գնահատման արդյունքները, խաղի ընթացքի մասին նորություները, օգտակար հղումները, տեղական ինքնակառավարման վերաբերյալ կարևոր նյութերը և այլն:
Օֆլայն հարթակում ըստ ավագանու անդամների քանակի ձևավորվում են 3-5 հոգանոց թիմեր(յուրաքանչյուր թիմում՝ 1 ավագանու անդամ և 3-5 կամավոր)։ Ստեղծված յուրաքանչյուր թիմ աշխատում է իր գործընկեր ավագանու անդամի հետ: Թիմի գործողությունների նպատակն է բարձրացնել ավագանու անդամի աշխատանքի որակը, ինչն իր արտահայտումն է գտնում հաջորդ գնահատման ժամանակ՝ արձանագրելով թիմի առաջընթացը կամ ձախողումը:
ՏԻՄpulse-ի իրականացմանը մասնակցում են խաղի ողջ ընթացքում գնահատում իրականացնող, խաղացողների համար առաջադրանքներ ձևակերպող և կայքը վարող ադմինիստրատիվ խումբը և ընտրված համայքնի ավագանու անդամների քանակով ձևավորված թիմերը:
Խաղի ավարտին, ըստ գրանցած արդյունքների, կորոշվի հաղթող թիմը, որի անդամները կպարգևատրվեն Kindle-ներով։
Ավելին իմանալու համար դիտեք տեսանյութը, իսկ հայտը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղումով։
Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
Դասընթաց