Հայ կամավորների բանկը փնտրում է կամավորների
«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն հրավիրում է հետաքրքիր, ստեղծարար և պատասխանատու երիտասարդների միանալ մեր թիմին:
Նախնական ընտրությունը կկատարվի հայտերի և CV-իների հիման վրա: Այս փուլը հաղթահարած երիտասարդները կհրավիրվեն հարցազրույցի: Դիտարկվելու են միայն ամբողջությամբ լրացված հայտերը:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը http://bit.ly/2NZqsvq: Մինչև հայտը լրացնելը կարդացեք կամավորական աշխատանքի նկարագիրը:
Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է:
ՀԿԲ-ի անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած երիտասարդները:
Այս պահին ՀԿԲ-ում առկա են հետևյալ կամավորական աշխատանքները.
Թարգմանչական խումբ
Թարգմանիչ
- ՀԿԲ-ի լուսաբանման նյութերը, ծրագրերը թարգմանել անգլերենից հայերեն և հակառակը:
Թարգմանությունների խմբագիր
- խմբագրել թարգմանված նյութերը:
Պահանջներ՝
- անգլերենի շատ լավ իմացություն:
Արտաքին կապերի աշխատանքային թիմ
Արտաքին կապերի համակարգող
- ձևավորել համագործակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
Պահանջներ՝
- անգլերենի շատ լավ իմացություն,
- հաղորդակցման շատ լավ հմտություններ,
- տեղական և միջոզգային կազմակերպություններին ծանոթ լինելը ցանկալի է:
Ծրագրային աշխատանքային թիմ
Ֆոնդահայթայթման համակարգող
- ուսունասիրել և գտնել ՀԿԲ-ի նպատակներին համապատասխանող դրամաշնորհներ,
- իրականացնել ՀԿԲ-ի ծրագրերի և միջոցառումների ֆոնդահայթայթման գործառույթը:
Ծրագրերի համակարգող
- ուսումնասիրել ոլորտը տեղական և միջազգային մակարդակում, առաջարկել նոր գաղափարներ, մշակել ծրագրեր և իրականացնել դրանք:
Պահանջներ՝
- անգլերենի շատ լավ իմացություն,
- տեղական և միջազգային ֆոնդերին ծանոթ լինելը ցանկալի է,
- ծրագրերի մշակելու և իրականացնելու փորձը խիստ ցանկալի է:
PR աշխատանքային խումբ
SMM /facebook, instagram/ համակարգող
- մշակել կոնտենտ, կազմակերպել թիրախավորված տարածումը համացանցում:
Պահանջներ՝
- հայերենի շատ լավ իմացություն,
- ակտիվություն համացանցում:
PR միջոցառումների համակարգող
- հանդես գալ PR միջոցառումների առաջարկներով, կազմակերպել և իրականացնել դրանք:
Պահանջներ՝
- միջոցառումների կազմակերպման փորձը ցանկալի է,
- ունենալ կրեատիվ մտածողություն:
Լուսանկարիչ
- միջոցառումների ընթացքում լուսանկարչական աշխատանքների կատարում:
Պահանջներ՝
- լուսանկարչության փորձ,
- լուսանկարչական ապարատի առկայություն:
Լուսաբանող
- կազմակերպել միջոցառումների և ՀԿ-ի գործունեության լուսաբանումը նյութերի մշակումից մինչև ԶԼՄ-ների հետ աշխատանքը:
Պահանջներ՝
- հայերենի շատ լավ իմացություն,
- ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձը ցանկալի է,
- գրագետ նյութեր գրելու կարողություն:
Կայքի համար նյութեր մշակող
- երիտասարդության ոլորտին առնչվող տարբեր նյութերի մշակում:
Պահանջներ՝
- հայերենի շատ լավ իմացություն,
- գրագետ նյութեր գրելու կարողություն:
Գրաֆիկ դիզայներ
- նկարների, պոստերների, թռուցիկների պատրաստում:
Պահանջներ՝
- ունենալ կրեատիվ մտածողություն,
- Adobe Photoshop, Adobe Illustrator ծրագրերի բազային իմացություն, Corel Draw ծրագրի իմացությունը ցանկալի է: